Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու. Տեսանյութ
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։
Որոշումը կհրապարակվի հուլիսի 8֊ին՝ ժամը 12։00֊ին։
Zham.am

