Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե
2
Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը Պատերազմ Արցախում
Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը. Զախարովա Մանուկ Սուքիասյանը «բաց դաս» է անցկացրել Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ» «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Հայերին քոչվոր սարքեց «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ» Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ» Հրիր ընկնողին Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ» Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը քիչ առաջ ազատ արձակվեց. Մեսրոպ Առաքելյան Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը. ոնց որ կարոտել էին իրար, երևի նոր աղետներ են պայմանավորվում Հայաստանի գլխին Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան

«Սրանք ի՞նչ արեցին՝ 6 ամիս կլուբնիկ տվեցին զինվորներին, հետո տարան գերեզման, սա չէ՞ր իրենց պահած զինվորը». Մարգարիտա Խաչատրյան

«Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը նշում է՝ երբևէ չէր մտածում, որ հայ ազգն այսքան անպատասխանատու կգտնվի և իր «երկիրը վաճառած անձին կընտրի»։ Թեև կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ընտրակեղծիքի միջոցով է կարողացել իր համար շատ ձայներ ապահովել։

«Նիկոլ Փաշինյանը մինչև ընտրություններ հայտարարում էր, որ ստանալու է հասարակության 60 տոկոսի վստահության քվեն, այսինքն՝ նա արդեն գիտեր, թե ինչքան է ձայները կեղծելու։ Դրանից զատ, մեր ժողովուրդն անպատասխանատու ու անպարկեշտ վերաբերմունք ցուցաբերեց, թեկուզ այն մի քանի տոկոսը, որն իսկապես ընտրել է Նիկոլ Փաշինյանին։ Ափսոսում եմ, որ մեր տղաների արյունը թափվեց, որ մեր հայ ազգն այդ ճանապարհով գնաց։ Մենք 5 հազարից ավելի զոհ ունենք, անհայտ կորածների ու գերիների ճակատագիրն անորոշ է, մի քանի գերիներ էլ հետ են գալիս, հպարտությամբ ասում են, թե վերադարձրեցինք, բայց ինչի՞ դիմաց։ Մեր ժողովուրդը դեռ չի պատկերացնում, որ գնում է անդունդ, եթե տվեցին Արցախը, Սյունիքը, հանձնեցին մեր անվտանգության դարպասները՝ ի՞նչն է այդ անդունից մեզ հեռու պահելու, կամ ի՞նչ իշխանության մասին է խոսքը, այսօր Հայաստանը չունի ո՛չ իշխանություն, ո՛չ պետականություն։ Մենք մեր անկախությունը ձեռք բերեցինք արյան գնով, սա եկավ ու այդ անկախությունը հանձնեց մեր տղաների արյամբ։ Հայաստանը միանձնյա կառավարման երկիր է դարձել, դեռ կառավարության կազմը չնշանակած՝ նա աջ ու ձախ կոչումներ է տալիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մ. Խաչատրյանը:

Նա նշեց, որ այսօր իր տանն այլևս տղամարդ չկա՝ բանակին ու հայրենիքին զինվոր չունի տալու, ում ուներ՝ անվերադարձ տվել է, սակայն մտածում է այն տղաների մասին, որոնք դեռ պետք է ծառայեն՝ նրանք պետք է ունենան հայրենիք, բանակ, որը կորցրել են Արցախն ու Սյունիքը հանձնելուց հետո։

«Մեր դարպասները բացեցին ու թուրքին ասացին՝ ներս արի, առաջ պայքարում էինք, որ թուրքի ոտքը Հայաստանում չհայտնվի, հիմա մենք ասում ենք, թե՝ բա իմացաք՝ թուրքերի հետ բարեկամ երկիր ենք դառնալու։ 2019 թվականին, երբ մենք պայքարում էինք, մեզ մեղադրում էին, թե՝ դուրս են եկել, փող են ուզում, ախր գիտեի՞նք, թե մեր տղաների թափած արյան տեղը սրանք վաճառելու են։ Ինչո՞ւ, իմ ճակատին գրա՞ծ էր, որ որդիս ու փեսաս պետք է Ջաբրաիլում զոհվեն, մեր ընտանիքից երեք տղամարդ զոհվեցին, վերջ՝ այլևս ոչինչ չունենք տալու, մենք այլևս մեռած հոգիներ ենք։ Մենք ամեն օր ժամը 17։00-ից մինչև 23։00-ն այցելում ենք նրանց վերջին հանգրվանը՝ «Եռաբլուր»։ Ինքս այլևս այլ տեղ չունեմ գնալու, մնացել է միայն «Եռաբլուրը»»,- հավելեց նա։

Նրա բնորոշմամբ՝ նոյեմբերի 9-ից հետո մտածում էր, որ հայ ժողովուրդն այնքան պատվախնդիր է, հայրենիք ունենալու զգացողությունն ու ցանկությունը նրա մեջ այնքան շատ է, որ իր հայրենիքի մի մասը վաճառած Նիկոլ Փաշինյանին չի ընտրի, թեկուզ 10-20 տոկոսը նրան ձայն չի տա։

«Չէ, նա չի վերընտրվել, նա կեղծել է ընտրությունները, վերընտրվելն այն կլիներ, որ առանց անվտանգության աշխատակիցների ու ոստիկանների շրջեր երկրում։ 5 հազար ոստիկանների ուղեկցությամբ «Եռաբլուր» գալը, քարոզարշավ անելն արդեն իսկ խոսում է այն մասին, որ մեծամասնությունը նրան չէր ընտրի։ Նիկոլին ընտրել են միայն նրա զոմբիները, թող նրանք էլ ամբողջ պատասխանատվությունը կրեն, վերևն Աստված»,- շեշտեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ իշխանությունները ժողովրդին վախեցնում էին, որ եթե իրեն չընտրեն, նախկինները կգան, ինչպես իրենք են ասում՝ «նախկին թալանչիները», իսկ ժողովուրդն էլ չցանկացավ տեսնել, որ ներկաներն ավելի մեծ թալանչի են։

«Արցախի առաջին պատերազմի ժամանակ մենք ունեցանք 6000 զոհ, բայց 44 օրվա ընթացքում մենք ավելի շատ զոհ ունեցանք, հաշմանդամներ, գերիներ, անհետ կորածներ։ Եթե զոմբի ասելով՝ ինձ պետք է քարկոծեն՝ Աստված իրենց հետ, ես կորցնելու կամ վախենալու բան չունեմ։ Հայրենիքը փրկության կարիք ունի, եթե պետք է դա թողնեն ու ինձ քարկոծեն՝ ի սեր Աստծո։ Ո՞վ է տեսել՝ մեկ ամսվա զինծառայողին տանեն առաջնագիծ ու զոհեն։ Ես ուղղակի մեկ խորհուրդ կտամ այն մայրերին, որոնք նիկոլապաշտությամբ են զբաղվում՝ ուղղակի թող «Եռաբլուրը» չպղծեն, այնտեղ չմտնեն»,- ասաց Մ. Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է պատերազմում կրած պարտության և հայրենիքի կորստի մեղավորներին, Մարգարիտա Խաչատրյանը նկատեց՝ այսօր այդ մեկ ու միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որը գլխավոր գերագույն հրամանատարն է։ Եթե նա մինչ օրս հրաման է արձակում, որ զինվորը չկրակի, ինչի՞ մասին է խոսքը։

«Պատասխանատու հրամանն արձակողը եղել է գլխավոր գերագույն հրամանատարը, և նա Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանի արձակած նահանջի հրամանով մենք այսքան կորուստներ ունեցանք, որտե՞ղ ենք մենք մեղավոր փնտրում, եթե այդ մեղավորն իր աթոռը գրկած՝ նստած է։ Երեք տարի է՝ ասում ենք՝ նախկինները թալանեցին երկիրը, կերան, ես թող տուն չունենայի, վրանում ապրեի, բայց տղայիս չկորցնեի, բա որ ասում են՝ նախկինները թալանչի են, մինչև այսօր քանի՞ թալանչու է Նիկոլը դատապարտել, ինչքա՞ն թալան է հետ բերել»,- ընդգծեց նա։

Մարգարիտա Խաչատրյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նախկինում բանակում զինվորների դիմաց մի «կոնֆետ էին շպրտում, նրանք էլ ճանկռելով վերցնում էին այն»՝ նշելով, որ միայն բանակի հետ կապ չունեցող մարդը կարող է նման բան ասել, քանի որ նախկինում զորամասերում, դիրքերում զինվորները երբեք քաղցրավենիքի և առհասարակ սննդի պակաս չեն ունեցել։

«Մեր զորքը պոստերում այնքան քաղցրավենիք է ունեցել, որ մեր տարած քաղցրավենիքի արկղերը մենք չգիտեինք՝ ինչ անեինք։ Սահմանը պահող զինվորն ամեն ինչից օգտվում էր, ես երբեք նման բան չեմ տեսել։ Իսկ սրանք ի՞նչ արեցին՝ 6 ամիս կլուբնիկ տվեցին զինվորներին, հետո տարան գերեզման, սա չէ՞ր իրենց պահած զինվորը։ Այսօր եկել է մի դասալիք ու հայտարարում է, թե զինվորը կոնֆետ չի կերել, թող նա ինձ հարցներ, ասեր՝ զորամասում կոնֆետ կա՞ր զինվորի համար։ Մենք բանակից թանկ ու հարուստ ոչինչ չենք ունեցել, բայց այսօր եկել է մի դասալիք ու բանակը քանդում է»,- եզրափակեց Մարգարիտա Խաչատրյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>