Բաքուն շարունակում է խախտել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը. իրավապաշտպան
Դիտել նաև
«Մարդու իրավունքների պաշտպանը չի հասկանում իր առաքելությունը և հլու-հնազանդ կատարում է իշխանությունների կարճատես հրամանները». Լարիսա Ալավերդյան
Արցախի անկախությունը միջազգայնորեն ճանաչելու հարցը տապալվել է. Լարիսա Ալավերդյան. Տեսանյութ
Այդ շենքը տեր ունի, ի՞նչ է ստացվում՝ փողոցում մնացած մարդիկ անտեր են. Լարիսա Ալավերդյան. Տեսանյութ
Իշխանության թիրախում ազգային արժեքներ կրողներն են․ թիրախները պատահական չեն ընտրում․ Լարիսա Ալավերդյան
Փաշինյանը պետք է ինքնակամ հանձնվեր ոստիկանությանը 2020թ. նոյեմբերի 10-ին. Լարիսա Ալավերդյան. Տեսանյութ
Ադրբեջանը շարունակում է ամենակոպիտ ձեւով խախտել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ դրանով իսկ իրեն հակադրելով միջազգային հանրությանը։ Այս մասին հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Ընդ որում, նրա խոսքով, միջազգային հանրությունը ողջունում է Բաքվի նման պահվածքը, ինչից կարելի է ենթադրել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է նաեւ խոշոր աշխարհաքաղաքական խաղացողներին։ «Նա նաեւ ձեռնտու է հասարակության այն շերտերին, որոնք Հայաստանում բավական ակնհայտ թուրքամետ դիրքորոշումներ ունեն»,- ասաց Ալավերդյանը։