Ադրբեջանում միանգամից 16 բժիշկ է ազատվել աշխատանքից
Ադրբեջանում պետական պարտադիր բուժապահովագրության գործակալությունում մեծ սկանդալ է սկսվել։ Աշխատանքից ազատվել է տասնվեց բժիշկ, որոնք «թերացումներ են թույլ տվել» անձին հաշմանդամի կարգավիճակ տալու բժշկա-սոցիալական փորձաքննություններ իրականացնելիս։ Մասնավորապես, իրականացվել են ներքին սուգումներ եւ բացահայտվել են բավականին էական խախտումներ, որոնց արդյունքում էլ նշված բժիշկները, որոնց մի մասը շրջանային, քաղաքային հիվանդանոցների ղեկավարներ են, ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Չի նշվում, թե արդյոք այս ամենին միանալու են նաեւ իրավապահները, սակայն ադրբեջանական մամուլում նույնիսկ, որը տոտալ կերպով վերահսկվում է գործող իշխանության կողմից, հրապարակումները հաճախակի են այն մասին, որ հատկապես անձին հաշմանդամության կարգավիճակ, կամ հաշմանդամության գնահատման գործընթացներում կոռուպցիան այդ երկրում ծաղկում է ապրում։
Zham.am