Բաքվում շարունակվում է 13 հայ ռազմագերիների դատավարությունը
Դիտել նաև
Գերիների, անհետ կորածների հարազատները կշրջափակեն Փաշինյանի ամառանոցը
Հայ գերիների խոշտանգումների հանգամանքը դժգոհություն է առաջացրել ԵԽ պատգամավորների շրջանում
ԿԽՄԿ աշխատակիցները փետրվարին այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
Հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա կիրականացվի
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է հայ ռազմագերիների դատավարությունը, որոնք, ըստ Բաքվի, մեղադրվում են մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում «զինված հանցախումբ ձեւավորելու», «Ադրբեջանի տարածք անօրինական մուտք գործելու» եւ այլ հանցարարքների մեջ։
Նշված ռազմագերիներն են՝ Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գոլոյանը, Հրայր Թադեւոսյանը, Վաղարշակ Մելոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բաղրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արման Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Համբարձումյանը, Անդրանիկ Միքայելյանը եւ Ֆելիքս Գրիգորյանը։ Սրանք այն ռազմագերիների խմբից են, որոնք ԼՂ էին մեկնել նոյեմբերի 26-27-ին եւ զինվաթափվել Հադրութ գյուղի շրջակայքում՝ դեկտեմբերի 13-ին։

