Լիճք գյուղի մոտակա ջրվեժում ջրահեղձ եղած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են
Հուլիսի 5-ին՝ ժամը 06։10-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատը։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին՝ ժամը 11։35-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի մոտակա ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատը։
Պարզվել է, որ Գ․ Տ-ն (ծնված 1991թ․) Սրտաձև կոչվող լճում լողալիս ջրահեղձ է եղել․ նրան օգնության հասած Ն․ Մ-ն (ծնված 1991թ․) և Ն․ Հ-ն (ծնված 1994թ․) ջրից դուրս են բերվել տեղի ուժերով․ տուժածներին տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։
Որոնողական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով։

