Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Գրառում սթափության. Երկու անգամ տղան ինքնասպանության փորձ արեց, որոնք մի կերպ կարողացան կանխել

Գրառում սթափության!!!

Տարիներ առաջ, երբ ես դեռ չէի ամուսնացել ու անհոգ ապրում էի ծնողներիս տանը, մեր կողքի շենքում հորս հեռավոր ազգականներից մեկի ընտանիքն էր ապրում, ում որդին մեկնել էր ծառայության: 

Բարձրահսակ, գեղեցիկ տղա էր: 

Ծառայության մեկ տարուց հետո տղան անհետ կորավ, որոշ ժամանակ անց պարզեցին, որ գերի էր ընկել:

Հիշում եմ, հայրս ոնց էր տանջվում, երբ իմացավ դա:

Մի քանի ամսվա ջանքերից հետո, Կարմիր խաչի օգնությամբ հաջողվեց տղային հետ բերել Հայաստան:

Լուրն անմիջապես հայտնեցին հորս, ով շատ ուրախացավ, ու տղային տուն բերելուն պես ծնողներս գնացին նրան տեսնելու:

Երբ ծնողներս ետ եկան տուն, հորս դեմքն էլ ավելի տառապալից էր, նույնն վիճակում մայրս էր:

Ես իմ աղջկական անհասկացողությամբ փորձում էի անընդհատ պոզիտիվ խոսքեր դուրս քաշել հորիցս, բայց նա լուռ էր:

Վերջապես մայրս ինձ կանչեց մի կողմ ու ասաց, որ հանգիստ թողնեմ հորս:

Պարզվեց` տղան վերադարձել էր լիովին կուրացած ու աջ թևը կտրած, իսկ թե ինչ հոգեվիճակում էր եղել, որ անգամ իր կողմից իմ շատ սիրված ու հարգված ծնողներին չէր ցանկացել տեսնել ու թե ինչ անմարդկային կտանքների էր ենթարկվել, կարելի էր միայն ամենասարսափելի երազներում պատկերացնել...

Հայրս տառապում էր նաև այն փաստից, որ չէր պատկերացրել տղայի հոգեվիճակն ու իր գնալով տղային նորից ստրեսի էր ենթարկել:

Երկու անգամ տղան ինքնասպանության փորձ արեց, որոնք մի կերպ կարողացան կանխել, հետո մայրը տղային տարավ Ֆրանսիա. հույս կար, որ տեսողությունը գոնե մի փոքր կվերականգնեն..

Կապը կորավ, բայց հուսով եմ տղայի մոտ, եթե չասեմ ամեն ինչ լավ է, ապա գոնե տանելի է...

Երբեք չեմ հասկացել էդ տեսանյութերի իմաստը, երբ նկարում են վերադարձող գերիներին ու առօրյա հարցեր տալիս` ասես սովորական գյուղատնտեսական աշխատանքների մասին են խոսում:

Դա ինձ համար աններելի շոու է, զզվելի, նողկալի շոու` ախ այս նողկալի Nikolապետությունը, որ եկավ Աբաջյանի կեղծ պապիկով, շոու-ով ու լայքերով..

Իմ խորին համոզմամբ, անգամ գերիների անունները չպիտի հրապարակվեին...

Իսկ թե ինչպես Բաքվի գերությունից վերադարձողը կարող է նման բարձր տրամադրություն ունենալ ու հարցազրույց տալ, ես երբեք չեմ հասկանա...

Բայց չեմ ուզում դատել` անարդար չլինելու համար...

Միգուցե դա շոկային դրսևորում էր` ի պատասխան բազմաթիվ տեսախցիկների, լույսերի ու միլիոնանոց լսարանի առջև երևալու անհրաժեշտության: 

Բայց չեմ ուզում նաև, որ գերիների մասին մեր պատկերացումները սահմանափակվեն երեկվա տեսանյութով` մի տրվեք նույն ստին ու կեղծիքին որով մեզ կերակրեցին 44 օր շարունակ ու շարունակում են կերակրել...

Ճիշտ գնահատեք իրականությունը ու սթափ....

Երբ ասում են գերի, ես հաստատ գիտեմ, որ դա խեղված ճակատագիր է...

Երբ ասում են գերի ընկնել, ես պատկերացնում եմ դպրոցական նստարանը երկու ամիս առաջ թողած 18 տարեկան պատանու, ում ամենամեծ կռիվը եղել էր իր բակի Արթուրի հետ քաշքշոցը և ով Հադրութի մութ անտառներում փորձել է դիմակայել 3 մետրանոց, մորուքավոր, դեղ արած, «ալլահ ակբար» գոռացող վաւրձկանին և էն էրեխեքին, ովքեր անձնուրաց կռվել են` առանց իմանալու, որ իրենց դավաճանել են ու իրենք շրջափակման մեջ են...

Ուղղակի որպես վերջաբան ասեմ` Հայաստանը հիմա ծուռ հայելիների թագավորությունն է բառի ամենալայն իմաստով` այստեղ ծուռ է ամեն ինչ և առաջին հերթին` արժեհամակարգը...

Չտրվել շոուներին ու մնալ սթափ ուղեղով, սա է մեր ամենաառաջին հրամայականը հիմա...

Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>