Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան
2
Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը Պատերազմ Արցախում
ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը. Զախարովա Մանուկ Սուքիասյանը «բաց դաս» է անցկացրել Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ» «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Հայերին քոչվոր սարքեց «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ» Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ» Հրիր ընկնողին Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ» Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը քիչ առաջ ազատ արձակվեց. Մեսրոպ Առաքելյան Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին

ԵՄ-ն շուրջ 1.5 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում հինգ ուղենշային ծրագրերի իրականացման համար

Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում մտադիր է շուրջ 1.5 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում: Փաստաթուղթը Բրյուսելում ներկայացվել է հուլիսի 2-ին, դրա իրականացման վերջնաժամկետն է նշվել 2025 թվականը:

Մասնավորապես, Եվրահանձնաժողովը ծրագրել է ուղենիշային առաջին ծրագրով 500 մլն եվրոյի աջակցություն տրամադրել շուրջ 30 հազար մանր ու միջին բիզնեսների՝ դրանով իսկ նպաստելով կայուն, նորարար և մրցունակ տնտեսությանը: Փաստաթղթում նշվել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո տնտեսության վերականգնումը Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է: Նշվում է, որ առաջնահերթությունը տրվելու է այն ձեռներեցներին, որոնք աշխատում են բնությունը պահպանող տեխնոլոգիաներով, հատկապես ուշադրություն է դարձվելու կին ձեռներեցներին:

Ուղենշային երկրորդ ծրագրով ԵՄ-ն մտադիր է խթանել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը և հաղորդակցությունը` աջակցելով Հյուսիս-Հարավ միջանցքին: Այս ծրագրով նախատեսվող ներդրումը կազմում է 600 մլն եվրո: Նշվում է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը հնարավորություն է տալու սերտացնել կապը մարզերի միջև, ինչպես նաև Հայաստանի կապը հարևան երկրների և Եվրամիության հետ:

Երրորդ ծրագրով ԵՄ-ն ցանկանում է ներդրումներ կատարել թվային վերափոխման, նորարարությունների, գիտության ու տեխնիկայի ոլորտում: Այստեղ ընդհանուր ներդրումը կկազմի 300 մլն եվրո: Ծրագրի հիմնավորման մեջ ասվում է, որ թեպետ Հայաստանը հզոր տեղեկատվական ներուժ ունի, և ոլորտը վերջին տարիներին մոտ 20 տոկոս աճ է արձանագրել, սակայն դրա ողջ կարողությունը բացահայտելու համար հարկավոր է հավելյալ աջակցություն:

Ուղենշային չորրորդ ծրագրում նախատեսված է ամրապնդել ՀՀ հարավային շրջանների դիմադրողականությունը: Նշվում է, որ հատկապես աջակցության կարիք ունի Սյունիքի մարզը, որը, ըստ ԵՄ-ի, բավարար չափով զարգացած չէ և ունի աղքատ հաղորդակցման ուղիներ: Հատուկ անդրադարձ է կատարվում նաև փաստին, որ Սյունիքի մարզը զգալիորեն տուժել է վերջին պատերազմի հետևանքով: Այս ծրագրի ներդրումային արժեքը կազմելու է 80 մլն եվրո:

Վերջապես հինգերորդ ուղենշային ծրագիրը ենթադրում է ներդրումներ կատարել հանուն կանաչ Երևանի, որպեսզի էներգիան ավելի արդյունավետ օգտագործվի և կիրառվեն էկոլոգիապես անվտանգ ավտոբուսներ: Ընդհանուր առմամբ հատկացվելու է 120 մլն եվրո մայրաքաղաքում կյանքի որակի բարելավմանը, այդ թվում` Երևանում թափոնների կառավարմանն ու աղբամշակմանն ուղղած մի շարք ծրագրերի իրականացման համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>