Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության գույքի ոչնչացման, սրճարանատերերի ինքնիրավչության հետ կապված՝ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ինքնիրավչության հատկանիշներով:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ` ընտրությունների նախօրեին, Կինոյի տան շենքի՝ Արամի փողոցի հատվածում կառուցվող ռեստորանի տերերը քանդել էին Կինոյի տան գլխավոր մուտքի աստիճանավանդակին կից թեքահարթակը:
Ավելի քան 7,5 մետր երկարությամբ եւ 1,2 մետր լայնությամբ՝ հաշմանդամների եւ բնակչության այլ սակավաշարժ խմբերի համար կառուցված եւ քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխանող թեքահարթակն ամբողջովին վերացվել է, որի փոխարեն լրացուցիչ մուտք է բացվել սրճարանի համար, իսկ թեքահարթակի տեղում կառուցվել են դեպի սրճարան տանող աստիճաններ:
Ի դեպ, օրեր առաջ էլ ՄԻՊ-ը Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով վարույթ է սկսել:

