Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Ինչ է սպասվում Հայաստանում. տնտեսաքաղաքական փոփոխությունների հնարավոր սցենարների մասին

Տնտեսական բազիսի և քաղաքական վերնաշենքի վերաբերյալ Մարքսի ձևակերպումը դասական է՝ բազիսն է կանխորոշում վերնաշենքի բնույթը:

Եթե տնտեսական հիմքերը թույլ են, կամ տնտեսական համակարգում տիրում են անառողջ հարաբերություններ, ապա պետության արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը լուրջ հարվածի տակ են հայտնվում. դա աքսիոմ է:

Հայաստանի գրեթե բոլոր մակրոքաղաքական խնդիրները տնտեսական կյանքի արտացոլանքն են: Ձևով շուկայական, սակայն բովանդակությամբ օլիգարխիկ տնտեսական հարաբերությունների պայմաններում չեն կարող լինել քաղաքական ժողովրդավարություն, ազատ ընտրություն, անկախ դատարան, կայացած չորրորդ իշխանություն, մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ, քաղաքացիական հասարակություն և այլն:

Առանց տնտեսական ազատության չի կարող լինել քաղաքական ազատություն, առանց մրցակցային տնտեսական համակարգի չի կարող լինել մրցակցային քաղաքական դաշտ:
Քաղաքական ավտորիտարիզմի պայմաններում տնտեսության ազատականացման և շուկայական բարեփոխումների իրականացման բազմաթիվ նախադեպեր կան (դեմոկրատացման երրորդ ալիքի երկրների վառ օրինակը), սակայն չունենք նախադեպ, երբ ոչ շուկայական տնտեսական համակարգի պայմաններում քաղաքական վերնաշենքը լինի ժողովրդավարական:

Քաղաքական ժողովրդավարությունը ֆունկցիա է տնտեսական ժողովրդավարությունից: Հայաստանում այս առումով լրջագույն խնդիրներ կան: Մենք հայտնվել ենք արատավոր շրջանի մեջ. տնտեսության կենտրոնացվածությունը բերել է քաղաքական կենտրոնացվածության ավելացման, որն էլ իր հերթին նպաստում է է՛լ ավելի մենաշնորհային տնտեսական համակարգի ձևավորման: Ապրիլյան ընտրությունները ցույց տվեցին, որ այդ միտումները խորանում են:
Այս պայմաններում հնարավոր են հետևյալ զարգացումները՝

1.Փոփոխություններ վերևից:

Քաղաքական դաշտի ամայացման պայմաններում սա՛ է երկրում իրավիճակը դրականորեն փոխելու միակ անցնցում տարբերակը, բայց որքանով է այն իրականանալի՝ կախված է մի շարք հանգամանքներից ու գործոններից:

2.Արտաքին ֆորսմաժորային ազդեցություն:

ՀՀ թուլացման պայմաններում միշտ էլ Ադրբեջանը գայթակղություն կունենա պատերազմի միջոցով լուծել Ղարաբաղի խնդիրը: Ռազմական ակտիվ ու մասշտաբային գործողությունները, բնականաբար, իրենց էական ազդեցությունը կթողնեն ներքաղաքական կյանքի վրա:

3.Ներքին ֆորսմաժորային զարգացումներ:

Ապրիլի 2-ը ցույց տվեց, որ ընտրությունները՝ որպես այդպիսիք, վերացան մեր քաղաքական կյանքից: Սա պարարտ հող է ստեղծում այլ՝ ոչ ստանդարտ քայլերի համար:
Հեղափոխություն, փողոցային պայքար, ցնցումներ և վերջապես «Սասնա ծռեր»-2. սրանք բոլորն էլ հնարավոր են, քանզի ոչ թե խնդիրներն են լուծվել, այլ պարզապես եռացող կաթսացի վրայի կափարիչն է ժամանակավորապես ամուր փակվել, բայց որքան էլ կափարիչը լինի պողպատից ու լավ եռակցված, միևնույն է, ինչ–որ պահի այն չի կարող դիմանալ ներքևից եկող ճնշմանը:

Ի դեպ, եթե ներկա վիճակը պահպանվի, վերևից անգամ չնչին փոփոխություններ չլինեն, և առկա բացասական միտումները խորանան, ապա մեծանում է 2-րդ և 3-րդ կետում նշված զարգացումների հավանականությունը:

Կա նաև 4-րդ սցենարը, երբ փոփոխությունների հասնում են «ներքևից», բայց ոչ «Սասնա ծռերի» տարբերակով, այլ համեմատաբար թեթև ցնցումներով: Թեև հիմա քաղաքական դաշտն ամայացել է, և քաղաքական ուժերը գտնվում են նոկդաունի մեջ, սակայն բոլոր նախադրյալները կան, որպեսզի 2018-ին, երբ լրանա ՀՀ նախագահի լիազորությունները, և առաջանա նոր Կառավարության ձևավորման հարցը, քաղաքական կյանքը կրկին կաշխուժանա, և վակուումը կլցվի ոչ այն սցենարով, որը պլանավորել են նախագահական նստավայրում:

Թե ինչպիսի զարգացումներ կունենանք իրական կյանքում, «հերձումը» ցույց կտա:
Մեկ բան ակնհայտ է՝ Հայաստանում առաջին հերթին տնտեսական կյանքի փոփոխություններ են պետք: Բեկումնային փոփոխություններ, որոնք հնարավոր են միայն ներդրումների միջոցով:

Ներդրումների ահռելի ռեսուրս մեր երկիրն ունի: Կան ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներ, սակայն քաղաքական միջավայրը հնարավորություն չի տալիս, որպեսզի այդ ներդրումները վերածվեն աշխատատեղերի, ապրանքների, ծառայությունների և, ի վերջո, բերեն տնտեսական բարեկեցության: Հետևաբար, պետք է համապատասխան միջավայր ձևավորվի, քանի որ կապիտալը սիրում է քաղաքական ռիսկայնության ցածր մակարդակ և իշխանությունների կանխատեսելի վարքագիծ, կայուն և բարենպաստ օրենսդրական դաշտ, ներդրումների աճին նպաստող հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն, ինչպես նաև պետական արդյունավետ մենեջմենթ:


Անդրանիկ Թևանյան

Աղբյուր՝ «7օր»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>