Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան
Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Պատերազմ Արցախում
Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան

Միայն մարմինը գտնելու օրը պիտի պարզ դառնար, որ Մարատը նռնակով պայթեցրել է ինքն իրեն՝ իր հետ սպանելով թշնամական մի քանի զինվորի

Մայիսի 13-ին իր սոցիալական ցանցի էջում Արցախի Հանրապետության ԱԱԾ պահեստազորի գնդապետ, ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Մարատ Բորիսի Ղարայանի կինը՝ Զառան, գրել էր.

«Տառապալի սպասումներից 8 ամիս անց մենք գտանք մեր հերոսին։ Իմ Մարատը, հայտնվելով թշնամու շրջափակման մեջ, սեփական նռնակով վերջ էր տվել իր կյանքին, գերության չի հանձնվել։ Այս ամբողջ ընթացքում սպասել եմ գերիների ցուցակներին, հույս եմ փայփայել մի օր գտնել նրան այդ ցուցակներում։ Ներիր ինձ, հարազատս, ինչպե՞ս կարող էի մտածել, որ դու նրանց մոտ կհայտնվես։ Դու կարող էիր լինել գերի, բայց ոչ թե թշնամու, այլ սեփական խղճի ու արժանապատվության»։

Թվում է՝ այսքանով ամեն ինչ ասված է, բայց Մարատի նման տղերքի, սպաների դեպքում ինչքան էլ ասվի՝ քիչ է։ Անորոշության այս ողջ ամիսների ընթացքում Մարատի ընկերներից, հարազատներից ոչ մեկը հույսի նշույլ անգամ չի ունեցել, որ Մարատը գերության մեջ կլինի։ Մարատին ճանաչողները գիտեին՝ դա հնարավոր բան չէ։ 2018-2020 թթ. աշխատելով ԼՂՀ ԱԱԾ-ին կից գործող գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահի օգնականի պաշտոնում, նա լավ գիտեր, թե ինչպես իրեն պահի գերության մեջ, ինչ ասի ու ինչպես։ Բայց ոչ... Նա պատերազմ էր գնացել հստակ գիտակցումով՝ գերի չի հանձնվելու։

Կռվել է Վարանդայում (Ֆիզուլիում), Կարգաբազար կոչվող տեղամասում։ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին վիրավորվել է ոտքից, կապ է տվել զինակիցներին, տեղեկացրել այդ մասին, ու շարունակելով անհավասար մարտը՝ մնացել է իրեն վստահված դիրքում՝ մինչև վերջին շունչը...

Որ Մարատն ինքն իրեն պայթեցրել է, մարտական ընկերները գրեթե վստահ էին՝ լսել էին տեղանքից հնչած պայթող նռնակի ձայնը, բայց Զառային խնայել էին... 8 ամիս հույսով սպասելն ավելի հեշտ է․․․ Միայն մարմինը գտնելու օրը պիտի պարզ դառնար, որ Մարատը նռնակով պայթեցրել է ինքն իրեն՝ իր հետ սպանելով թշնամական մի քանի զինվորի։

Զոհվելուց 8 ամիս անց ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ ԱՀ ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Մարատ Ղարայանի աճյունը հանձնվեց հարազատներին՝ վերջին հրաժեշտի հնարավորության «երջանկություն» պարգևելով նրա 4 զավակներին։ Հերոսին հողին են հանձնել Ստեփանակերտի «Եղբայրական պանթեոնում»՝ այն հողի գրկում, հանուն որի Մարատն ու նրա նման հազարավոր հայորդիներ չխնայեցին ոչինչ...

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>