Աշխատակիցը դատի է տվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը
Դիտել նաև
Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան
Վանաձորի դատարանում տեղի ունեցածը վենդետա էր. մանրամասներ
Վանքը պետք է պաշտպանենք Փաշազադեի հաճախորդներից
Հրապարակվեց Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով վերդիկտը
Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել
«Ժողովուրդ»-ը գրում է. «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակիցներն իրենց խնդիրները լուծելու համար ընկել են դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ՝ մայիսի 20-ին ընկերության աշխատակից Դավիթ Հարությունյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Նա պահանջում է, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունն իր նկատմամբ կայացրած հրամանն անվավեր ճանաչի և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարի: Ըստ ամենայնի, ընկերության տնօրինությունը որոշել է ազատվել Հարությունյանից՝ նրան ուղարկելով հարկադիր պարապուրդի, սակայն նրանց փորձերն անցել են ապարդյուն, և Հարությունյանն իր իրավունքները որոշել է վերականգնել՝ դատարան դիմելով», - գրում է թերթը:

