Լուրն այն մասին, որ խմելու ջուրը թունավորված է, պաշտոնապես հաստատված փաստ չէ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հարգելի բնակիչներ, հայտնում ենք ձեզ, որ այսօր առավոտվանից տարածված լուրն այն մասին, որ խմելու ջուրը թունավորված է, պաշտոնապես հաստատված փաստ չէ:
Հետևաբար՝ հորդորում ենք ձեզ խուճապի չմատնվել, քանի որ տարվում են համապատասխան գործառույթներ՝ պարզելու խմելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքները»:

