Որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում. ԱԻՊԾ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը գրում է. «Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումներն այսօր փրկարարական 2 ջոկատով շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ 2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1590 աճյուն»: