Թագուհի Թովմասյանը դատի է տվել Լենա Նազարյանին
Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Հայցը մակագրվել է դատավոր Սերգեյ Ժորայի Սահակյանին: Թովմասյանը պահանջում է «վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել»: