Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը
Դիտել նաև
Արցախի նախագահը հրավիրվել է հարցաքննության. փաստաբան
Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել
Արցախում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքները որևէ կարգավիճակ չունեն. ՀՀ կառավարությունը չի արձագանքում նրանց դիմումներին
Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը»
«Արցախցիներից շատերը անհետացել են տարակուսելի հանգամանքներում»․ Տաթևիկ Սողոյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը։
«Նահանգի Սենատում ընդունված համապատասխան բանաձևում դատապարտվում են 1915 թվականի Ցեղասպանությունը, տասնամյակներ շարունակվող Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը՝ դրանք փաստորեն դիտարկելով որպես մեկ ցեղասպան քաղաքականության բաղադրիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը հունիսի 30-ին ճանաչել է Արցախի անկախությունը: Նյու Ջերսիի նահանգի սենատը միաձայն ընդունել է համար 71 բանաձևը։ Սենատն Արցախը ճանաչելուց բացի դատապարտել է Թուրքիային ու Ադրբեջանին Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի համար և վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նյու Ջերսին Արցախի անկախությանը ճանաչած ԱՄՆ 10-րդ նահանգն է:

