«Ծառուկյան» դաշինքից 3 պատգամավորի լիազորությունները դադարեցվել են
Դիտել նաև
«Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի, Խաչիկ Մանուկյանի լիազորությունները դադարեցվել են մայիսի 29-ին:
Նրանց փոխարինողների անունները դեռևս հայտնի չեն:
Մայիսի 19-ին ԱԺ 6-րդ գումարման նիստին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը հրաժարականի դիմում էին ներկայացրել։
Zham.am

