Լյովա Գևորգյանը ջախջախել է ադրբեջանցի մարզիկին 11:0 հաշվով և նվաճել երիտասարդական ԵԱ ոսկե մեդալը. Տեսանյութ
Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ազատ ոճային 125 կգ Լյովա Գևորգյանը երեկ փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի հետ պայքարում և հռչակվել չեմպիոն։ Այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
Լյովա Գևորգյանն Այդին Ահմադովի հետ պայքարում ջախջախել է վերջինիս 11:0 հաշվով։ Հայ մարզիկն այսպիսով ոսկե մեդալ է նվաճել։
«Ի դեպ, մեր Լյովան զինվոր է»,–նշված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Ադրբեջանցուն հաղթելու համար հայ մարզիկից պահանջվել է ընդամենը 2 րոպե 34 վայրկյան: