Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան
2
Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Պատերազմ Արցախում
Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը. Զախարովա Մանուկ Սուքիասյանը «բաց դաս» է անցկացրել Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ» «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Հայերին քոչվոր սարքեց «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ» Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ» Հրիր ընկնողին Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ» Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը քիչ առաջ ազատ արձակվեց. Մեսրոպ Առաքելյան Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին

Անհասկանալի է, թե ինչպես է ապահովվելու Արցախի անվտանգությունը

«Հրապարակ»-ը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո տեղեկություններ տարածվեցին, թե ադրբեջանա-ռուսական պահանջով առաջիկայում կլուծարվի նաեւ Արցախի Պաշտպանության բանակը։ Ադրբեջանը համարում է, որ Արցախի հարցն այլեւս լուծված է, ուստի չպետք է այն բանակ ունենա։ Բացի այդ՝ ռուսական խաղաղապահներն են արդեն կատարում բանակի դերը։ Ի պատասխան այդ տեղեկությունների, տարեսկզբին՝ փետրվարին, պարզաբանումներով հանդես եկան Արցախի տարբեր պաշտոնյաներ՝ վստահեցնելով, որ Արցախի պաշտպանության բանակը ոչ թե կազմալուծվում է, այլ՝ վերակազմավորվում:

«Քայլեր են ձեռնարկվում՝ արագ անցում կատարելու պրոֆեսիոնալ բանակի: Քննարկվում է ժամկետային զինծառայողների զինծառայության ժամանակը վերանայելու եւ կրճատելու հարցը»,- հայտնել էր նախագահ Արայիկ Հարությունյանի այն ժամանակվա խոսնակ Վահրամ Պողոսյանը: Իսկ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այդ կապակցությամբ հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշվում էր. «Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»:

Հետագա ամիսները ցույց տվեցին, որ բանակի լուծարման մասին լուրերն այնքան էլ օդից չէին, ադրբեջանական պահանջով եւ ռուսական կողմի պարտադրմամբ Արցախում զինվորական համալրումն արգելվեց։ Պատերազմից ութ ամիս է անցել, Արցախում արդեն երկրորդ զորացրումն է տեղի ունենում, բայց համալրում Հայաստանից չկա: 

Մյուս կողմից՝ Վիտալի Բալասանյանի ղեկավարած ԱԱԽ-ն, ՊԲ-ի հետ համատեղ, բանակի վերակազմակերպման նոր հայեցակարգ է մշակել, ըստ որի՝ Արցախի սահմանային անվտանգությունը պետք է իրականացվի պայմանագրային հիմունքներով գործող զինվորական ստորաբաժանումների միջոցով։ Ազգ-բանակ կոնցեպտով արցախցիներն իրենք պետք է իրականացնեն սահմանային հերթապահություն։ Մինչեւ պատերազմը Արցախում զինծառայողների թիվը մոտ 20 հազարի էր հասնում, մոտ 70 տոկոսը Հայաստանից գնացած զինուժն էր։ Վեց ամիս անց՝ տարեվերջին, Արցախում այլեւս Հայաստանից զորակոչ չի լինի, եւ այդ ժամանակ սահմանների ողջ պաշտպանությունը կմնա տեղի զինծառայողների, պայմանագրայինների եւ ռուս խաղաղապահների վրա։

Տարբեր հաշվարկներով՝ հիմա Արցախի սահմանները պահելու համար անհրաժեշտ է կրկնակի պակաս, քան նախկինում, 10 հազար զինծառայողով հնարավոր է իրականացնել սահմանների պաշտպանությունը, քանի որ նախկին 20 հազարի մոտ կեսն էր սահման պահում, մյուսները դիվիզիաներում, այլ ստորաբաժանումներում էին ծառայում։ Հիմա այդպես չի լինելու, եւ ծառայության ենթակա բոլոր զինվորները պետք է սահման պահեն։

Հիշեցնենք, որ Արցախում մշտապես՝ մինչեւ պատերազմն էլ գործել է պայմանագրային հիմունքներով զինծառայությունը, սակայն պատերազմից հետո ԱՀ կառավարությունը մի շարք օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեց՝ պայմանագրայիններից ձեւավորված բանակաշինությանն ընդառաջ։

Մասնավորապես, ապրիլին փոփոխություն արվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքում, համաձայն որի՝ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու հնարավորություն կտրվի նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած եւ մինչեւ 55 տարեկան, պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիներին եւ իգական սեռի քաղաքացիներին՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից:

Մեկ այլ փոփոխությամբ, առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու տարիքային սահմանաչափը՝ շարքային, կրտսեր ենթասպայական եւ ավագ ենթասպայական կազմերի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար սահմանել՝ 45 տարեկանի փոխարեն՝ 55 տարեկան, կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 48 տարեկանի փոխարեն՝ 57, ավագ սպայական կազմի «մայոր» եւ «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 50 տարեկանի փոխարեն՝ 59, ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 55 տարեկանի փոխարեն՝ 61, բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» եւ «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 60 տարեկանի փոխարեն՝ 63։ Իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» եւ «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար սահմանային տարիքը թողնել անփոփոխ (65 տարեկան):

Բարձրացվեցին նաեւ պայմանագրայինների աշխատավարձերը։ Թե ինչի հաշվին, արցախյան մեր աղբյուրներն ասացին՝ ճաշարանային ծախսերի կրճատման․ «Շատ շուտով զորամասում լռված եւ ելակ ուտող զինվոր այլեւս չի լինելու, բոլորը սահման են պահելու»։ Չնայած փոփոխություններին՝ մեզ տեղեկություններ են հասել, որ տարեսկզբից մինչ օրս մոտ 2 հազար 500 մարդ բժշկական տեղեկանք է վերցրել, որպեսզի պայմանագրային զինծառայության անցնի։ Բանակն Արցախում նաեւ աշխատատեղ է։ Սակայն անհասկանալի է, թե նման թվով ինչպես է ապահովվելու Արցախի անվտանգությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>