Լավրովը կատակել է՝ ի պատասխան Ռուսաստանի դրոշը չփակելու թուրք լրագրողի խնդրանքին
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կատակով է պատասխանել այլ տեղ զբաղեցնելու թուրք լրագրողի խնդրանքին` Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ լուսանկարվելու արարողության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նախարարները կանգնել են իրենց երկրների դրոշների ֆոնին, եւ թուրք լրագրողներից մեկը Լավրովին խնդրել է կանգնել հատակի կարմիր նշանի վրա, որպեսզի չփակի Ռուսաստանի դրոշը:
Սրան Լավրովը կատակով պատասխանել է. «Դուք տեսնում եք այն, ինչ տեսնում եք: Մի ասեք մեզ, թե ինչ անել»:
Պատվիրակությունների անդամներն ու լրագրողները ծիծաղել են, իսկ Չավուշօղլուն հավելել է, որ իրեն դուր եկավ ՌԴ նախարարի կատակը:

