Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե
2
Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը Պատերազմ Արցախում
Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը. Զախարովա Մանուկ Սուքիասյանը «բաց դաս» է անցկացրել Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ» «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Հայերին քոչվոր սարքեց «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ» Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ» Հրիր ընկնողին Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ» Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը քիչ առաջ ազատ արձակվեց. Մեսրոպ Առաքելյան Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը. ոնց որ կարոտել էին իրար, երևի նոր աղետներ են պայմանավորվում Հայաստանի գլխին Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան

Բացահայտվել է սոցիալական ցանցի միջոցով առանց լիցենզիայի դեղամիջոցների առևտուր իրականացնելու դեպք

ՊԵԿ-ից հայտնում են, որ տնտեսական գործունեության կանոնների նույնիսկ ամենափոքր շեղումն անմիջապես Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ աշխատակիցների տեսադաշտում է հայտնվում: Այս անգամ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ուշադրությունը գրավել է Հայաստանում չգրանցված ցավազրկողի և կենսական ակտիվ հավելումների մասին հայտարարությունը Facebook.com սոցիալական ցանցի VITAMINNER.COM էջում: Կասկած են հարուցել ապրանքների գները, դրոշմապիտակների և մատակարարման հասցեների բացակայությունը:

Իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ՀՕՀ վարչության ոլորտային թիվ 7 բաժինը պարզել է, որ սոցիալական ցանցի նշված էջը պատկանում է Երևանի բնակչուհու: Նախապատրաստական և ստուգողական աշխատանքներին հաջորդել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Անմիջական գործարքի գնալով կասկածելի գործով զբաղվողների հետ և որպես գնորդ ներկայանալով` վարչության աշխատակիցները կանխիկ եղանակով ձեռք են բերել 12 տուփ Հայաստանում չգրանցված «ADVIL» դեղամիջոց և բացահայտել իրական սխեման:

Պարզվել է, որ քաղաքացի Ա.Կ.-ն, ստանալով պատվերը, էլեկտրոնային եղանակով վճարման միջոցով ապրանքներ է ձեռք բերել «AMAZON» առցանց խանութ-հարթակից և տեղափոխել Հայաստան: 2020 թվականի դեկտեմբերին քաղաքացին ստեղծել է նաև «VITAMINNER.COM» ֆեյսբուքյան էջը և մինչև 2021 թվականի հունիս ամիսն իրացրել է 385 000 դրամի վիտամիններ և դեղամիջոցներ։

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դեղամիջոցների առևտուրը ՀՀ-ում ենթակա է լիցենզավորման: Մինչդեռ քաղաքացին, չունենալով պետական գրանցում և հաշվառված չլինելով հարկային մարմնում, իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն:

Կատարվում են օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ պետությանը պատճառված վնասը լիարժեք պարզելու նպատակով:

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից հիշեցնում են, որ ներկայում համացանցային առևտրով զբաղվողներն ապրանքների վաճառքը փաստաթղթավորելու մի քանի տարբերակ ունեն: Եթե նախկինում պարտավոր էին միայն հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր դուրս գրել, իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնն ուղեկցող փաստաթուղթ չէր համարվում, ապա այժմ այս տարբերակը նույնպես թույլատրվում է։ Բացի այդ, ՀՀ հարկային օրենսգրքի 380.1 հոդվածի համաձայն` ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ գործիքը։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը վստահեցնում է՝ օրինականության սահմաններից տնտեսական գործունեության ցանկացած շեղում վարչության դիտակետում է․ վիրտուալ, թե իրական տիրույթում խախտումների բոլոր փորձերը կանխվելու են:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>