Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է բանակցություններ սկսել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Բաքուն Երևանին առաջարկում է երկկողմ բանակցություններ սկսել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: «Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը, բարիդրացիական հարաբերությունների մթնոլորտի ձևավորումը այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության շնորհիվ ստեղծվել է աննախադեպ շանս»,- ասել է Բայրամովը: Նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի կողմից դրական արձագանք է ակնկալում խաղաղարար նախաձեռնությունների համար:

