Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Սթրեսի և լրատվության սահմանին

Ղարաբաղի իշխանությունները որոշել են սահմանին տիրող իրավիճակի մասին այլևս չտալ ամենօրյա տեղեկատվություն, այլ դա անել շաբաթվա կտրվածքով։
Ղարաբաղյան պաշտոնյաների հետագա մեկնաբանությունների ընթացում պարզաբանվում է, թե դա ոչ թե նախագահի, այլ ավելի ցածր մակարդակով ընդունված որոշում է։
Որպես հիմնական փաստարկ բերվում է հասարակությանը մշտական սթրեսի մեջ չպահելու ցանկությունը։
Ինչո՞ւ է փորձ արվում հասարակությանը համոզել, որ սա միջին օղակներում կայացված որոշում է։ Կամ նախագահ Բ. Սահակյանը համաձայն չէր այդ որոշմանը, և ուրեմն այն հրամցված է Երևանից, կամ ուղղակի որոշումը կրում է էքսպերիմենտալ բնույթ, և որոշում կայացնողները մինչև վերջ վստահ չեն դրա իրավացիության մեջ։


Որոշումը, մեղմ ասած, լավը չէ

Նախ՝ սթրեսի մասով. Ղարաբաղի խնդիրն ակնհայտորեն չունի արագ լուծում։ Եվ եթե մենք ուզում ենք, որ այն լուծվի մեր ազգային շահերին համապատասխան, եթե մենք ուզում ենք, որ խաղաղություն պարտադրենք մեզնից բոլոր ռեսուրսներով ավելի հարուստ հարևանին, ապա պետք է պետական և հանրային գիտակցության մեջ ճիշտ ձևակերպենք խնդիրը. Ղարաբաղը և սահմանի անվտանգությունը պետք լինի հայության ամենօրյա խնդիրը։
Սա պետք է դառնա մեր կենսակերպը, առօրյան, ինչպես կուզեք. դա մեր կյանքն է։ Եվ այն իսկապես պետք է լինի ոչ թե սթրես, այլ իրականություն, ինչ-որ իմաստով՝ մեզ պարտադրված։
Մենք պետք է ոչ թե տեղեկատվության սահմանափակմամբ խուսափենք սրթեսից, այլ կառուցենք արդար, զարգացող պետություն։ Եթե ցանկանում ենք, որ սթրեսը չդառնա անհաղթահարելի, ապա մենք պետք է ոչ թե տեղեկատվությունը սահմանափակենք, այլ փոխենք մեր կյանքի մշակույթը, արժեքները, գիտակցությունը։ Ձևավորենք առողջ հասարակություն՝ կազմված քաղաքացիներից։
Ընդունենք, որ այս որոշումը կայացրել են Ղարաբաղի միջին պաշտոնյաները։ Այդ դեպքում Նախագահ Բակո Սահակյանը, որպես կիրթ և լուրջ մարդ, պետք է քաջ գիտակցի, որ, ցավոք սրտի, հայ ժողովրդի մեջ այսօր չկա Ղարաբաղի և անվտանգության խնդրի միասնական ընկալում։ Մեր ժողովուրդը, ցավոք, ապրում է ֆրագմենտար արժեքներով և պետականության տարաբնույթ պատկերացմամբ։ Թալիշի դիրքերը Երևանի կենտրոնից գտնվում են հինգ ժամվա հեռավորության վրա, սակայն Երևանում դրանք հաճախ մի տեսակ օտարի սահման են ընկալվում, և մեծամասամբ չի գիտակցվում, որ դա Երևանի սահմանն է։

Այս որոշումը շատ ավելի է հեռացնելու սահմանը զանգվածների գիտակցությունից։
Հաջորդը՝ այս որոշումը ակնհայտ հակասության մեջ է մտնում ազգ-բանակ գաղափարի հետ։ Գրեթե ամենօրյա սողացող պատերազմից հնարավոր չէ ազգին հեռու պահել՝ սթրեսի չենթարկելու ոչ համոզիչ ձևակերպմամբ։ Լրիվ հակառակը՝ հասարակությանը պետք է պատրաստել դժվար ճանապարհի, որտեղ հասարակության առողջացումը պետք է լինի կարևոր նախապայմաններից մեկը։ Ինչ վերաբերում է սթրեսին, ապա մեզ մոտ խավեր կան, որոնց ամենևին սթրեսի չեն ենթարկում ո՛չ ամենօրյա զոհերը, ո՛չ հնարավոր բախումները, ո՛չ էլ բանակի ու պետության խնդիրներն ընդհանրապես։ Նրանք շարունակել են իրենց հանգիստ, ապահով կյանքն ու տոնական հրավառություններն անգամ ապրիլյան պատերազմի շրջանում, այնպես որ որևէ լրատվական գործիքներով նրանց վրա ազդել այսպես թե այնպես հնարավոր չէ։
Այս սողացող պատերազմում մենք կորուստներ ենք ունենում, և չի կարելի է թույլ տալ, որ այն վերածվի կորուստ-ընտանեկան վիշտ գաղափարախոսության։ Ազգ-բանակը շատ ավելի ճիշտ է։
Եվ վերջում. Ղարաբաղի միջին կարգի չինովնիկները չունեն բարոյական իրավունք նման որոշում կայացնելու։ Ընդհանրապես ոչ ոք չունի։ Նման որոշումները կարող են պայմանավորված լինել բացառապես ռազմական խնդիրների կամ պետական շահի հանգամանքով։ Երկուսն էլ այս դեպքում բացակայում են։

Ամենօրյա լրատվությունն ունի մեկ կարևոր ֆունկցիա՝ հասարակության տարբեր շրջանակներին զգաստ է պահում, տալիս է ընդհանուր գործին, ընդհանուր բանակին, ընդհանուր սահմանին սեփական առնչության կարևոր զգացումը։ Պետք է անել ուղիղ հակառակը՝ ավելացնել ոչ միայն բուն սահմաններից, այլև սահմանամերձ բնակավայրերից տրվող լրատվությունը, այդ թվում՝ խաղաղ բնակչության կյանքի, առօրյայի, դպրոցների, առողջապահական հաստատությունների մասին և այլն, և այդպես շարունակ։

Top-news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>