Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Այն պահից, երբ Ադրբեջանը՝ թուրքական բանակի հետ համատեղ պատերազմեց ընդդեմ ՀԱՊԿ անդամ Հայաստանի և նրա երաշխավորության տակ գտնվող Արցախի, այդ պահից Բաքուն փաստացի ընտրեց ՆԱՏՕ-ի ճանապարհը

Արցախյան վերջին պատերազմից սկսած, Թուրքիան հետևողականորեն ավելացնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, և փորձելու է ռազմա-քաղաքական առումով շրջադարձերի տանել տարածաշրջանը:
 
Վրաստանը վաղուց է շրջադարձեր անում դեպի արևմուտք, մասնավորապես դեպի ՆԱՏՕ: ՆԱՏՕ-ն պաշտոնապես արդեն հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Վրաստանին: Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը, պաշտոնապես դեռ պահպանում է “լավ” հարաբերությունները ՌԴ հետ, սակայն ռուսական կողմից, ՀՀ իշխանություների նկատմամաբ ակնհայտորեն չկա լիարժեք վստահություն:
 
Պաշտոնական Բաքուն առայժմ Ռուսաստանի դեմ բացահայտ քայլեր չի անում, սակայն օրեց-օր ավելի է մերձենում Թուրքիայի հետ: Դրա հերթական վկայությունը վերջերս հայկական Շուշի քաղաքում ստորագրված թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական նոր դեկլարացիան է, որն ընդգրկում է սերտ համագործակցություն բոլոր ոլորտներում: Հատկապես կարևորվել են երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման և ռազմական ներուժի ավելացման հարցերը: Իսկ դեկլարացիայի ստորագրումից հետո Էրդողանը, Ադրբեջանի պառլամենտում հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմական բազայի տեղակայման հարցով խորհրդակցելու է ՌԴ նախագահի հետ: Իր այդ հայտարարությունը նա վերահաստատել է նաև Անկարա վերադառնալուց հետո:
 
Այս թեմային բնականաբար արձագանքել է պաշտոնական Մոսկվան: ՌԴ ԱԳ նախարար Լավրոնը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ տարածվող շշուկները չի մեկնաբանում, ինչը նշանակում է, որ այդ գաղափարի շուրջ արված Էրդողանի պաշտոնական հայտարարությանը, Մոսկվան առայժմ լուրջ չի վերաբերվում: Մոտ օրերս Լավրովն ու Չավուշօղլուն Անթալիայում հանդիպելու են, և քննարկելու են նաև Արցախի շուրջ առկա հարցերը:
Եթե նայենք իրականությանը և փաստերին, ապա թուրքական զինվորականները և ավիացիան արդեն երկար ժամանակ է գտնվում են Ադրբեջանում: Մի գուցե հրահանգիչների, կամ ռոտացիոն սկզբունքով արվող և բավականին հաճախակի դարձած զորավարժությունների տեսքով, բայց այնուամենայնիվ նրանք Ադրբեջանի տարածքից չեն հեռանում: Մյուս կողմից, Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ունենալու իմաստ կարծես թե չկա, որովհետև գոնե տեսանելի ապագայում Ադրբեջանի անվտանգությանը ոչինչ առայժմ չի սպառնում:
 
Կա նաև հարցի իրավական կողմը և ըստ Ադրբեջանի սահմանադրության, արգելված է իր տարածքում օտարերկրյա ռազմաբազայի տեղակայումը: Իհարկե այն կարելի է փոխել, բայց նույնիսկ ադրբեջանական դիկտատուրայի պայմաններում դա այդքան էլ հեշտ չի լինի:
 
Հետևաբար, մեծ հաշվով Մոսկվային առաջիկայում կանհանգստացնի ինչպես թուրքական ռազմական ներկայությունը Արցախի շուրջ, այնպես էլ Ադրբեջանի հետևողական թեքումը և մերձեցումը դեպի Թուրքիա, ՆԱՏՕ և արևմուտք: Այս պահին, ռուսական կողմից դեռ չեն երևում քայլեր, որոնք կհակակշռեն Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ազդեցության հետևողական աճին: Պաշտոնական Մոսկվան, դեռևս նախընտրում է սպասել, և հանդես չգալ որևէ դիրքորոշմամբ:
 
Այն պահից, երբ Ադրբեջանը՝ թուրքական բանակի հետ համատեղ պատերազմեց ընդդեմ ՀԱՊԿ անդամ Հայաստանի և նրա երաշխավորության տակ գտնվող Արցախի, այդ պահից Բաքուն փաստացի ընտրեց ՆԱՏՕ-ի ճանապարհը: Ընդ որում, ՆԱՏՕ-ն դեմ չէր այդ պատերազմին, և թույլ տվեց, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ թուրքական բանակը մինչև վերջ կռվի ընդդեմ հայերի: Իսկ Ադրբեջանում որևէ տիպի թուրքական ռազմաբազայի հայտնվելը, միանշանակ պետք է դիտարկվի որպես ՆԱՏՕ-ի ընդլայնում ռուսական ռազմավարական շահերի գոտում:
 
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>