ԼՀԿ-ն հետընտրական մեծ խնջույք է արել. Ովքեր են հրավիրված եղել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Ջրվեժի «Էրզրում» ռեստորանում ԼՀԿ-ն հետընտրական մեծ խնջույք է արել։ Հրավիրված են եղել կուսակցության ակտիվը, մարզային, տարածքային շտաբների ներկայացուցիչները։
Մարուքյանը շնորհակալություն է հայտնել բոլորին և «դուխ» տվել, թե իրենք այս ընտրություններից հետո մեծ դերակատարում պետք է ստանձնեն, ոչինչ չի ավարտվել։ Թե ինչի մասին է խոսքը, չի մանրամասնել՝ ասելով, որ առաջիկայում կուսակցական խորհուրդը նիստ կանի և կքննարկի իրենց անելիքները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

