Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան

Ինչու «հպարտ» քաղաքացին քվեարկեց պետության դեմ․ ո՞վ է մեղավոր և ի՞նչ է պետք անել

Ընտրությունները կեղծվել են։ Ինչպես որ մինչև այս եղած ընտրությունները։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց կեղծվել են։

Կեղծիքը կեղծիք, բայց կա շատ ավելի կարևոր հարց ու այդ հարցի պատասխանը գտնելու անհրաժեշտություն, ճշմարտության հետ առերեսվելու կարիք։

Եթե ինքնախաբեությամբ զբաղվենք ու ասենք, որ ամեն ինչ կարգին է, ապա դրանով կդառնանք պետության վերացման համահեղինակ։

Պետք է հայելու մեջ նայել, արված սխալներից դասեր քաղել և ճիշտ քայլեր անել։

Եթե կա գոնե մեկ քվե (իրականում հազարավոր քվեներ), որն անկեղծորեն տրվել է «Քաղաքացիական պայմանագրի», այսինքն՝ կապիտուլյացիայի խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի օգտին, ապա պետք է հասկանալ, թե ի՞նչ մոտիվացիա է ունեցել թիվ 3–ի օգտին քվեարկած ընտրողը։ Ժեխ, սրիկա և նմանատիպ այլ ձևակերպումները սխալ են ու ոչինչ չեն տալիս իրենք իրենց ժեխ չհամարողներին (հանուն արդարության պետք է ասեմ, որ մեծ քանակով ժեխի հանդիպել եմ իրենց ժեխ չհամարողների մեջ ու հատկապես քաղաքական շրջանակներում)։

Նիկոլի օգտին քվեարկողը քվեարկել է պետության դեմ։ Ինչո՞ւ է նա այդպես վարվել։ Սա՛ պետք է հասկանալ։

Ըստ ԿԸՀ–ի՝ քվեարկության մասնակիցների կեսից ավելին եղել է Նիկոլի կողմնակից կամ Նիկոլի հակառակորդների դեմ։ Իսկ դա նշանակում է, որ այդքան մարդ կողմ է քվեարկել Արցախի պետականության կորստին, Հայաստանի սահմանների նեղացմանը և սպասվող նեղացումներին։

Թիվ 3 քվեաթերթիկն ընտրողը ֆորմալ առումով կողմ է եղել անգրագետ կառավարմանը, «հեղափոխական» թալանին, դեմագոգիային, պոպուլիզմին, ադրբեջանասիրությանը, թուրքամետությանը և ի վերջո՝ ՀՀ–ի վերացմանը։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ եթե ուղիղ հարց տաս ՔՊ–ի օգտին քվեարկողին, ինքը չի ընդունի, որ ադրբեջանասեր է կամ թուրքամետ (առանձին դեպքերը մի կողմ թողնենք)։ Ուրեմն այլ՝ խորքային պատճառներ կան, որ ՀՀ քաղաքացիների մի մեծ խումբ քվեարկեց պետության դեմ։

Պաշտոնական տվյալներով՝ Երևանում համեմատաբար ամենաշատ ձայները ստացել է ՔՊ–ն (41,09%), բայց մայրաքաղաքի կեսից ավելին քվեարկել է ոչ Նիկոլի օգտին։ Երևանի Կենտրոն ու Արաբկիր համայնքներում Նիկոլը պարտվել է իր հիմնական քաղաքական հակառակորդին։ Ասել է թե՝ համեմատաբար լավ ապրողների միջավայրում Նիկոլը պարտվել է։

Քվեարկության պատկերը, այլ օրինաչափություններից զատ, մի ուշագրավ օրինաչափություն է արձանագրել։ Որքան աղքատ էին մարդիկ, այնքան ավելի շատ ձայն է Նիկոլը հավաքել այդ տարածքում։

Այս ընտրությունը վերածվեց աղքատների ու հարուստների կռվի։ Ամենասուր ձևով դրված էր սեփականության լեգիտիմության հարցը, որը միշտ արդիական է աղքատության բարձր մակարդակ ունեցող պետություններում։

Նիկոլը հատուկ սրեց աղքատների ու հարուստների թեման՝ ներկայանալով որպես աղքատների բարեկամ (և դա այն դեպքում, երբ իր հետ միևնույն հարթակի վրա էր կանգնած ու պատգամավորական նույն ցուցակի մեջ էր Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ թալան–սեփականաշնորհման խորհրդանիշներից ամենավառը)։

Ընտրության ելքը քվեների քանակով էր որոշվելու ու քանի որ աղքատներն ավելի շատ են քան հարուստները, ուստի՝ ընտրության արդյունքների արժանահավատությունը կամ կեղծիքների ֆոնը լեգիտիմացվել էր «էն գլխից»՝ «հարուստ–աղքատ» նեոբոլշևիկյան ոճի թշնամություն հրահրելով։ Ու եթե սրան գումարում ենք նաև նիկոլենց կողմից զուգահեռաբար տարվող քիրվայական քարոզը, ապա ստանում ենք թրքաբոլշևիզմ։

Աղքատները քվեարկել են ոչ թե Նիկոլի օգտին, այլ հարուստների դեմ։ Նիկոլը մուրճը ձեռքն էր վերցրել, որպեսզի աղքատներին համոզի, որ պատժելու է հարուստներին։ Նա պետության գաղափար չէր կարող տալ։ Նա չէր կարող ազդել գիտակցության վրա, ուստի խաղաց մարդկանց բնազդների հետ ու քվեարկությունը տեղափոխեց ենթագիտակցական դաշտ։

Նիկոլն արարելու կոդին հակադրեց ավիրելու կոդը, ինչը միշտ ավելի մեծ պահանջարկ ունի (անգամ լրատվության մեջ բացասական լուրն է գալիս առաջին պլան, քանզի դրա սպառողն անհամեմատ շատ է)։

Աղքատները Նիկոլից կառուցելու սպասելիք չունեին։ Նրանք գիտեին, որ Նիկոլն ապաշնորհ կառավարիչ է։ Աղքատները Նիկոլին քանդելու մանդատ էին տալիս։ Հարուստների կառուցածը քանդելու մանդատ։ Ու քանի որ Հայաստանի հարուստները իրենց անձնական դղյակները կառուցելուց և կասկածելի լեգիտիմություն ունեցող բիզնեսները ստեղծելուց բացի կառուցել էին նաև պետություն (լավ թե վատ, այլ խոսակցության թեմա է), աղքատները Նիկոլի օգտին քվեարկում էին նաև պետությունը նրա ձեռքի մուրճով քանդելու ակնկալիքով։

Նիկոլն Արցախը վերացրեց։ Հիմա անցնում է Հայաստանին։ Նա դրա համար «պողպատե մանդատ» էր մուրում։ Աղքատներն իրենց վրեժը հարուստներից ու Հայաստանից լուծելու համար տվեցին այդ մանդատը Նիկոլին։

Աղքատները վրեժով էին լցված հարուստների, Հայաստանի, Արցախի դեմ, քանզի Սովետի փլուզումն ու անկախ ՀՀ–ն իսկական մղձավանջի է վերածել իրենց կյանքը։

Արցախյան հաղթանակն այդպես էլ լայն զանգվածների սեփականությունը չդարձավ, քանզի նրանց անբարոյական քաղաքական առաջնորդները համոզել էին, որ իրենց վատ ապրելու պատճառը Արցախի հարցի գոյությունն է, հենց որ այն չլինի, «Սերգո ջանը» լավ կապրի։

Հայաստանում դասակարգային թշնամության դոզան այս ընտրություններում գերազանցեց ազգայինին (նախորդ ընտրություններում էլ է այդպես եղել, բայց ոչ այսքան բացահայտ ու թունավոր)։

Նիկոլը համոզում էր «հպարտ» քաղաքացուն, որ թուրքն ու ադրբեջանցին իր թշնամին չեն ու նույնիսկ կարող են բարեկամ դառնալ, իսկ ահա աղքատ ու «հպարտ» հայի հարուստ հայ հարևանը թշնամի է ըստ սահմանման։

Նիկոլի օգտին տված քվեի ու նիկոլիզմի հիմքում չարությունն է, աբիժնիկությունը, նախանձը, ատելությունը, անգրագիտությունը, անհայրանիքությունը, ավերիչ բնազդը։ Բայց հարուստ և իրենց խելացի համարող քաղաքական առաջնորդները ոչինչ կամ գրեթե ոչինչ չարեցին, որպեսզի աղքատին հանեն դասակարգային պայքարի հակապետական կոդից ու արարիչ երկխոսության դաշտ տանեն նրան։

Հարուստները ցույց տվեցին, որ ոչինչ չեն մոռացել, բայց ոչինչ չեն հասկացել ու ոչինչ չեն սովորել։ Դրա համար էլ «հպարտները» սեփականաշնորհվեցին հակապետության խորհրդանիշի կողմից ու քվեարկեցին պետության վերացման օգտին՝ դասակարգային գիտակցությունը վեր դասելով ազգայինից ու պետականից, քանզի ազգայինն ու պետականը սեփականաշնորհածները նրանց համար մնացին անընդունելի։

Հարուստն այդպես էլ օտար մնաց աղքատի համար։ Ժողովրդական լեզվով ասած՝ կուշտը սովածին չհասկացավ, սովածն էլ ատեց կուշտին։

Հիմա մեր երկիրը կանգնած է նոր՝ շատ մեծ մարտահրավերի առաջ։ Ընտրության պաշտոնական տվյալների համաձայն՝ մեծամասնությունը քվեարկել է ՀՀ անկախության դեմ և ընդհանրապես Հայաստանի, Արցախի գոյության դեմ։ Եվ սա այն դեպքում, երբ նման ծրագրեր ունեն մեր ոխերիմ հարևանները՝ Թուրքիան ու Ադրբեջանը։

Նիկոլի օգտին քվեարկողները կամա թե ակամա դարձել են թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ, ինչը շատ լուրջ խնդիր է։

Շատ արմատական հետևություններ անելու և բացառիկ կարողություններ դրսևորելու ժամանակներ են գալիս։ Պետությունը միշտ էլ մարդկանց կարող ու գիտակից փոքր խումբն է կառուցել՝ մտավոր, հոգևոր, քաղաքական, քաղաքացիական էլիտան։ Կյանքից չկտրված ու հողին կպած էլիտան։ Մյուսներն օգտվել են դրանից ու ժամանակի ընթացքում դարձել իսկական քաղաքացիներ՝ սոցիալականացվելով, աղքատությունը հաղթահարելով ու լեգիտիմացնելով սեփականությունը։

Նոր մտքի ու ահռելի ջանքերի ներդրման ժամանակներ են եկել։ ՀՀ քաղաքացիների լայն շերտերի հետ անկեղծ, բաց, առարկայական ու մարդկային երկխոսության իրականացման ժամանակներ։ Գիտեմ, որ ծանր է։ Գիտեմ, որ դժվար է, բայց ո՞րն է այլընտրանքը․․․

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>