ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ Reuters «Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում
16
Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն 37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով ՀՀ առաջ աշխարհաքաղաքական պահանջներ են դրվում, և այս իշխանությունն այդ պահանջները կատարելու համար ունի լուրջ խնդիր. Քաղաքագետ ՀՀ-ում արևմտյան կառույցները խրախուսում են բռնաճնշումները, ոչ թե՝ զսպում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի մամուլի ասուլիսը (ուղիղ) Պատերազմ Արցախում
Վենդետա է իրականացնում իշխանությունը՝ 500 հոգու քաղաքական հետապնդման ենթարկելով. Զարուհի Փոստանջյան Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» «Հրապարակ»․ Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ Reuters Նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով անհապաղ լուծել կոյուղատարի խնդիրը Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» 37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Թրամփը uպшռնում է ռմբակոծել կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե իրանական կողմը չվերսկսի բանակցությունները Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում համատարած թանկացումներ են Կոնստանտին Սոկոլովը՝ TRIPP+-ի ղեկին. ներդրումներ, ենթակառուցվածքներ և շահերի բախում Պաշտպանության կողմը ձեռք է բերել բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն հակասում են Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին. փաստաբան Այսօր Հայաստանում ձևավորվել է նեnթnւրքական փшշիզմ. Արամ Աբովյան Թվերին մի խաբվեք. «168 ժամ» «Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել «Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին․ «Հրապարակ» ՔՊ-ի հերթական բոյկոտը ձախողվեց․ Գյումրու ավագանին քվորում ապահովեց Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ» Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ» Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Տեսանյութ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը՝ մինչեւ նրանց պատգամավորի կարգավիճակի հստակեցումը։

«Դատարանը թող պարզաբանի՝ ինքը խնդիր է տեսնում քրեական հետապնդումն իրականացնելու՞, թե՞ ազատությունից զրկելու հետ կապված»,- դատական նիստում հայտարարեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ առարկելով դատարանի գործողությունների դեմ։

«Մեզ պարզ չէ, թե մենք ինչ ենք քննարկում։ Պարզ չէ, թե ինչի համար փաստաբանից ստացաք այդ փաստաթղթերը։ Պարզ չէ, թե դրանք ինչի համար են պետք, որովհետև Սահմանադրությունը քրեական հետապնդում հարուցելու հետ է կապում անձեռնմխելիությունը և դրա հաղթահարումը»,-ասաց Գևորգ Բաղդասարյանը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպանական կողմը դատարանի պահանջով ներկայացրել էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը եւ մանդատները բաժանելու մասին ԿԸՀ-ի որոշումը։

Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատարանը տեսնում է քրեական հետապնդում իրականացնելու հետ կապված խնդիր և գտնում է, որ անհրաժեշտ է հաղթահարել անձի անձեռնմխելիությունը։ Աննա Դանիբեկյանը հստակեցրեց՝ տվյալ ընթացակարգն օրենքով հստակ նախատեսված չէ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում, սակայն գտնում է, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի դատարանը պետք է դիմի ԱԺ՝ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնությունը ստանալու նպատակով։

Մինչ այդ դատարանը պետք է պարզի ամբաստանյալներն արդյոք ձեռք են բերում պատգամավորի կարգավիճակ, թե ոչ։

Դատախազն առարկեց՝ նշելով, որ դատարանն այդպիսի համաձայնություն չի կարող ստանալ, որովհետև ինքը քրեական հետապնդում իրականացնող չէ. «Քրեական հետապնդում իրականացնելու համար անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգ, հիմքեր առհասարակ չկան»։

Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանն ամբաստանյալների կարգավիճակի հետ կապված հանգամանքները պարզելու անհրաժեշտությունից ելնելով գտնում է, որ դատական նիստը պետք է հետաձգվի։ Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 3-ին՝ նկատի ունենալով, որ այդ ընթացքում ՍԴ-ն կքննի ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները ու պարզ կլինի, թե արդյոք Ռ. Քոչարյանն ու Ա.Գեւորգյանը կվերցնեն մանդատները, թե ոչ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>