Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Երկու ապագա բժիշկ գիտակցաբար մեկնեցին ռազմաճակատ

Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման մասին տեղեկանալով սեպտեմբերի 27-ի առավոտյան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Արմենակ Տոռոզյանը համակուրսեցու՝ Աշոտ Ղազարյանի հետ, վճռում է պատերազմի առաջին իսկ օրը մեկնել առաջնագիծ: «Որոշեցինք մեկնել որպես զինվոր, հետո ճանապարհվելիս սոցցանցում հայտարարություն տեսանք, որ Արցախում անհրաժեշտ են բուժաշխատողներ, և մտածեցինք, որ այդ ոլորտում ավելի շատ կարող ենք օգտակար լինել: Նշված հեռախոսահամարով զանգահարեցինք, ասացին՝ որքան հնարավոր է՝ շուտ գնացեք Ստեփանակերրտի հոսպիտալ: Անմիջպես նախ դիմեցինք Գորիսի հավաքակայան, ապա նաև զինկոմիսարիատ, բայց մեզ օգնել չկարողացան: Ժամանակը սուղ էր, երկար սպասել չէինք կարող, կանգնեցրինք Գորիսով անցնող շտապօգնության մի մեքենա, նստեցինք և գնացինք Արցախ:
 
Շտապօգնության այդ մեքենան ինչ-որ ավտոշարասյուն էր ուղեկցում: Արդեն սեպտեմբերի 28-ն էր, գնացինք Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, մեզ որպես բուժակ, վերցրեցին»,-նշում է ապագա բժիշկը: Արմենակ Տոռոզյանը պատմում է, որ առաջին ժամերին վիրավորների դեռ չէին տեղափոխում, ինչն իրենց ուրախացրել է, մտածել են, որ հավանաբար, ռազմական գործողությունները վերջացել են: Բայց հանկարծ սկսել են մեծ քանակի ավտոմեքենաներով վիրավորների տեղափոխել հոսպիտալ: Ապագա բժիշկը խոստովանում է, որ ռազմաճակատ չմեկնել չէին կարող. գիտակցելով ամբողջ պատասխանատվությունն ու ռիսկերը, գնացել են մահվանն ընդառաջ: «Առաջին օրերին՝ սեպտեմբերի 28, 29-ին, բժշկական գործ գրեթե չէինք կատարում, մեքենաներից վիրավորներին էինք իջեցնում, տեղափոխում հոսպիտալի ընդունարան, անհրաժեշտության դեպքում՝ ընդունարանից հիվանդասենյակներ: Այնուհետև մեզ տեղափոխեցին Մատաղիս, որ օգնենք առաջնագծից դուրս բերել վիրավոր զինծառայողներին: Այդ ժամանակ ծանր վնասվածք ստացած վիրավորներին ցավազրկում էինք, փորձում էինք դադարեցնել արյունահոսությունը, ըստ անհրաժեշտության, անշարժացնում վիրավորին: Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին Մատաղիսում ենք եղել: Ժամկետային ծառայությունն անցկացրել եմ Մատաղիսում: 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիս գնալիս Մարտակերտի հոսպիտալով անցանք անհրաժեշտ պարագաներ վերցնելու համար: Այնտեղ մեզ հարցրին՝ որտեղ եմ ծառայել, ասացի՝ Մատաղիսում, հոսպիտալի պետն ուրախացավ, որ նաև տեղանքին եմ ծանոթ, հեշտ կլինի»,-ասում է Արմենակ Տոռոզյանը: Երկու ընկեր պատերազմում են եղել մինչև նոյեմբերի 10-ը: «Շատ է պատահել, որ ընկել ենք թշնամու հրետակոծությունների տակ: Նոյեմբերի 3-ին մեզ ուղարկել էին Մարտունու շրջանի Գիշի գյուղ: Ես ու Աշոտը շտապօգնության երկու մեքենայով գնացինք, հասանք, ռմբակոծությունը սկսվեց: Շտապօգնության մեքենայում վիրավորներին տեղավորելուց հետո Աշոտը դուրս եկավ, շարժվեցին, ինքը որ շարժվեց, էլ վիրավորներ չկային: Մարտունու հոսպիտալը տեղափոխել էին քաղաքի դպրոց, որի շրջակայքն արկակոծում էր թշնամին: Ինձ բուժսարքավորումներ տրամադրեցին: Ճանապարհին Աշոտի մասին էի մտածում, որ հանկարծ չընկնեն հրետակոծության տակ, հետևից ես դուրս եկա, կրկին միևնույն մտավախությամբ: Ստեփանակերտի ճանապարհին խփեցին մեր մեքենայի ուղղությամբ, ուժգին ալիքից, քիչ էր մնում՝ կողաշրջվեր մեքենան: Վարորդի կողքի դուռը բացվել էր, վարորդը գրեթե ընկնում էր մեքենայից: Շտապօգնության ավտոմեքենայի անվադողերը վնասվել էին: Ամենատպավորիչը, թերևս, դա էր»,-հիշում է Արմենակ Տոռոզյանը:
 
Նա ընդգծում է, որ պատերազմից հետո ամրապնդվել է բժիշկ դառնալու իր որոշումը: «Մի անգամ Կարմիր շուկա էինք գնացել, որ վիրավորների տեղափոխենք, գյուղի դպրոցում էլ կային վիրավորներ, այնտեղից էլ պետք է վերցնեինք վիրավորների, ընկերոջս հանդիպեցի, որը ձեռքից վիրավորվել էր Վարանդայում, և գտնվում էր այնտեղ»,-պատմում է ապագա բժիշկը: Արմենակ Տոռոզյանը ծնունդով Գորիսից է, սովորում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետում, որոշել է ընտրել վնասվածքաբանի նեղ մասնագիտացումը: Ռազմաճակատը նրա համար փորձառություն էր, թե ինչպես պետք է էքստրեմալ պայմաններում բժիշկն իրեն դրսևորի: «Ուզում եմ, որ երբեք պատերազմ չլինի, խաղաղություն լինի, որևէ մեկը չտեսնի այն, ինչ տեսանք մենք»,-եզրափակում է ապագա բժիշկը:
 
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>