Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել արցախյան օդանավակայանը (տեսանյութ)
Դիտել նաև
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից
«Ադրբեջանի ՀՕՊ-ն ունակ է ոչնչացնել ոչ միայն օդանավակայանը Խոջալույում, նաև բոլոր թռչող օբյեկտները «օկուպացված» տարածքներում»: Այս մասին «Մինվալ»-ին ասել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Յաշար Այդեմիրովը, մեկնաբանելով Արցախում իրականացվող զբոսաշրջային թռիչքները:
«Այդ տարածքները «պատկանում» են Ադրբեջանին, և մեր ՀՕՊ-ն լիիրավ է ոչնչացնել թշնամական օբյեկտները: Երկրի ղեկավարությունն ոչ մեկ անգամ է հայտարարել դրա մասին... Առկա են լայն շրջանակներին անհայտ միջոցներ, որոնք չեն բացահայտվում, ունակ չեղարկելու այդ թռիչքները, բայց ես չեմ ցանկանում խոսել դրանց մասին: Ներկայում վերահսկողության տան են գտնվում բոլոր թռչող սարքերը, ինքնաթիռներն ու ուղղաթիռներն ոչ միայն Լաչինի միջանցքի օդում և մյուս տարածքներում, այլև հենց Հայաստանում...», - ասաց նա:
Zham.am

