Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում
27
TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին (տեսանյութ) Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով. Արփինե Հովհաննիսյան Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ավինյանի գրոհը Փաշինյանի ընտրազանգվածի վրա. փողոցային առևտրականներից 6 տոննա ապրանք է առգրավվել Ավինյանի գլխավորած Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինծառայողների թիվը հասել է 624-ի Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Ուկրաինայի ԶՈւ-ն Կասպից ծովում հարվածել է իրանական տանկերին,կան զոհեր և վիրավորներ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում «Գործ ունենք այս դեպքում ընտրովի արդարադատության հետ. սխալ են արել, որ քրեական հետապնդում են սկսել». Արայիկ Պապիկյան Կապիտալ ծախսերը «սառեցրել» են Աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց 17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» Նիկոլը շուտով մեզ կտա իրեն հեռացնելու տրիգերը, Ալենին կամ մյուսին փոխելով հարց չի լուծվում. Լևոն Զուրաբյան Չնայած քաղաքական ռեպրեսիաներին, «մայր Հայաստանի» ավագանիները հետամուտ են երևանցիների խնդիրներին, քաղաքացիների ահազանգերին Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից․ Նարեկ Կարապետյան «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց

Մեր ՀԷԿ-ը մայիսի 15-ից կանգնած է

«Հրապարակ»-ը գրում է. «Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը երեկ հայտարարություն էր տարածել, որ մի շարք գյուղերի ոռոգման խնդիրների առնչությամբ կազմակերպված բողոքի ժամանակ, երբ փակել էին Գյումրի-Երեւան ավտոմայրուղին, հնչեցրել են սուտ եւ անհիմն մեղադրանքներ՝ իբրեւ թե ՀԷԿ-ի աշխատանքի պատճառով գյուղերի համար առաջացել են ոռոգման խնդիրներ: 

Նահապետյանը, սակայն, վստահեցնում է, որ իրենց ՀէԿ-ը, որը գտնվում Գյումրիից քիչ հեռու եւ կոչվում է «Գյումրի ՀԷԿ», ոռոգման սեզոնին առհասարակ չի աշխատում, կանգնում է, որ չխանգարի ոռոգման աշխատանքներին, ուստի ջուր չլինելն իրենց ՀԷԿ-ի աշխատանքի հետ որեւէ կապ չունի։

«Ոռոգման սեզոնին հիդրոկայանը չի աշխատում, մենք ռեժիմի մեջ ենք։ Բայց ինչ-որ մարդիկ, չգիտեմ ինչպես, ուղղորդել էին ու ասում էին՝ ջուրը տվել են ՀԷԿ-ին, դրա համար մենք ոռոգման ջուր չունենք։ Նման բան հնարավոր չէ։ Նախ՝ ՀԷԿ-ը մայիսի 15-ից մինչեւ հիմա կանգնած է, չի աշխատում, երկրորդն էլ՝ էդպես հնարավոր չէ, որ ջուրը տան ՀԷԿ-ին, եւ իրենք ջուր չունենան։ Ինչ-որ ուղղորդում է եղել երեւի գյուղացիներին, ֆերմերներին»,- ասաց տիկին Նահապետյանը։

Նա, սակայն, դժվարացավ ասել, թե ում կողմից եւ ինչ նպատակով է ուղղորդում եղել։

«27 տարի է՝ մեր հիդրոկայանն աշխատում է, եւ երբեւիցե մենք նման խնդիր չենք ունեցել, այն էլ՝ գյուղացիների հետ, որովհետեւ միշտ էլ համարել ենք, որ առաջնահերթությունը ոռոգումն է»,- ասաց նա։

Ի դեպ, ապրիլ ամսին 30 ՀԷԿ, այդ թվում՝ Նահապետյանին պատկանող ՀԷԿ-ը, էական վնաս են կրել՝ պայմանավորված նոր օրենքներով։ Բանն այն է, որ այն ՀԷԿ-երը, որոնք 15 տարի աշխատել են եւ պարտադիր գնում են ունեցել ցանցից, նոր ընդունված էներգետիկ շուկայի մասին օրենքի համաձայն, պետք է դուրս գան շուկա եւ իրենց հոսանքը վաճառեն արդեն շուկայում՝ ըստ պահանջարկի եւ գնագոյացման։ Բայց շուկան ձեւավորվելու է 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին։ Նահապետյանի խոսքով՝ իրենց թույլ չեն տվել մինչեւ 2022 թվականը շարունակել աշխատել նույն պայմաններով, մինչեւ մտնեն շուկա։ Ապրիլ ամսին իջեցրել են սակագինը՝ հասցնելով 8 դրամի, որի արդյունքում 30 ՀԷԿ, որոնց պարտադիր գնման պայմանագիրը լրացել էր, էական վնաս է կրել, քանի որ նրանց սակագները 18, 20 դրամ եւ ավելի են եղել։

«Մենք ընդունում ենք, որ շուկա ենք դուրս գալու, պետք է կարողանանք այլ կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքենք, բայց էսօրվա դրությամբ շուկան ձեւավորված չէ, դրա համար մենք խնդրում էինք, որ մինչեւ շուկայի ձեւավորումը շարունակենք պարտադիր գնմամբ աշխատել, մինչեւ ցանցերից ստանանք մեր արտադրած էլեկտրաէներգիայի գումարը։ Բայց իրենք ապրիլ ամսվա համար վճարեցին 8 դրամի հաշվով։ Դա լուրջ խնդիր է, քանի որ ապրիլ ամիսն ամենաջրառատ ամիսն է լինում, եւ հիդրոկայանները մարտ-ապրիլ ամիսներին մաքսիմալ հզորությամբ են աշխատում, քանի որ սկսվում է ձնհալը, սկսվում է գետերի ջրի հոսքի ավելացումը, եւ արտադրանքը շատ է լինում»,- ասաց Նաիրա Նահապետյանը՝ նշելով, որ այդ 8 դրամի սակագինն իրենք փորձելու են սակարկել դատական կարգով»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>