Ւ՞նչ է նշանակում խաղաղության պայմանագիր, դա նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ասինքն՝ Արցախը Ադրբեջանի կազմում ընդունում
Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ընտրություններն արդեն ավարտվել են եւ Ադրբեջանը Հայաստանից դրական պատասխան է սպասում խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Ւ՞նչէ նշանակում խաղաղության պայմանագիր, դա նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ասինքն՝ Արցախը Ադրբեջանի կազմում ընդունում, դեմարկացիա եւ դելիմիտացիա, այսինքն՝ Հայաստանի սահմանամերձ նոր տարածքների հանձնում Ադրբեջանին։ Տավուշի սահմնանամերձ տարածքների՝ Իջեւանի, Բերդի, Նոյեմբերյանի սահմանագոտու բնակիչներ, Հայաստանի այլ վայրերում բնակվողներ, երբ զանգվածաբար մեծագույն հրճվանքով քվեարկում էիք պատերազմում խայտառակ պարտված Նիկոլ Փաշինյանի օգտին, հասկանում էի՞ք , թե ինչ է սպասվում Հայաստանին եւ Արցախին, թե՞ հետո պիտի արդարանաք, որ չեք հասկացել, թե ինչ եք արել։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

