«Ադրբեջանը հերթական զորամասն է բացել հայ-ադրբեջանական սահմանին, իսկ ՀՀ-ում իշխանատենչություն է». Էդգար Ղազարյան
Դիտել նաև
«Ստացվում է, որ ձեզ «գցում են»»․ Էդգար Էլբակյան
«Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար». Էդգար Էլբակյան
Ո՞վ կփոխարինի Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի պաշտոնում
Թշնամին ամեն օր ամրացնում է իրեն հանձնած տարածքները․ Կարեն Ղազարյան
Վահե Ղազարյանի աթոռը դատարկ է. չի մասնակցել Կառավարության նիստին
«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հերթական զորամասն է բացել հայ-ադրբեջանական սահմանին։ Իսկ Հայաստանում իշխանատենչություն է։ Ադրբեջանն ամեն օր ավելացնում է իր կարողությունները պետության սահմանները պաշտպանելու և ընդլայնելու մասին, իսկ Հայաստանում Ադրբեջանի շահերը սպասարկող հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և ամենամեծ դավաճանը ջանքեր է ներդնում իր իշխանության և անվտանգության ապահովման և երկարաձգման համար։
Հ․Գ․ Մինչ Հայաստանում շատերը ոգևորված կամ հիասթափված են ընտրություն կոչված խեղկատակության արդյունքներով, Հայաստանի սահմաններից ներս շարունակում են մնալ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորականներ, որոնց նոր հիմնադրված զորամասերի մասին կարդացել էինք մի քանի ամիս առաջ»:
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

