Մեքենայի լուսարձակների գողությունը բացահայտվեց
Դիտել նաև
Դեպի Էջմիածին տանող ճանապարհը լի է ոստիկաններով (տեսանյութ)
Ոստիկանությունը քաղաքացիներին նախազգուշացնում է
Տղամարդը ժամանցի ակումբում աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է տնօրենի հետ
ՆԳՆ ոստիկանության ակադեմիայի ռեկտորը դատարանի առջև է կանգնել
Արտակարգ դեպք Արաբկիրի թաղապետարանում. Թաղապետն ու տեղակալը ոստիկանություն են կանչել
Հունիսի 13-ին, ժամը 04.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 02.30-ից 03.55-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան ապակին կոտրելու և շարժիչի ծածկոցը բացելու միջոցով գողացել են Երևանի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մինի Կուպեր» մակնիշի մեքենայի լուսարձակները:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի Ներքին Շենգավիթի 31-ամյա մի բնակիչ, որը հունիսի 22-ին բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:

