Պուտինը շնորհավորել է նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասվում է.
«Հարգելի Արմեն Վարդանի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն պետական գործունեության մեջ»։

