Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը
12
Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Պատերազմ Արցախում
Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլեւս դառնում են մեծամասնություն Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սկսել է ռեպրեսիաները, քանի որ լավ գիտի, որ միայն իր ընդիմադիրներին կալանավորելով կարող է երկարացնել իր ոչ լեգիտիմ իշխանությունը Ավտոմատ կալանքը քաքաքական բութ գործիք է դարձել, իսկ այդպիսով իրավունքը դադարել է գերակայել, օրենքը դադարել է գերակայել Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացում 150 աշխատակից այս պահին անգործ է, իսկ հաճախորդներն էլ զրկված են մարզվելու և բուժվելու հնարավորությունից. «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներ ու հաճախորդներ Ալի Խամենեիին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am «ՔՊ-ն բացել է դժոխքի դռները»,-Արա Սահակյան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան «Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը

Ինչպես վանեցի հայը գրավեց Սան Ֆրանցիսկոն (լուսանկար)

Սան Ֆրանցիսկոյի պատմությունը կարելի է ուսումնասիրել Հայկ Բատիկյանի, նույն ինքը` Հեյգ Փատիկյանի աշխատանքներով։

Ծնունդով վանեցի քանդակագործին, որի ստեղծագործությունն անքակտելիորեն կապված է գեղատեսիլ քաղաքի կայացման հետ, այժմ քչերն են ճանաչում։ Այնուամենայնիվ, շնորհալի և արտասովոր աշխատասեր քանդակագործի վաստակը թույլ է տալիս դասել նրան ինչպես հայկական, այնպես էլ ամերիկյան մշակույթի ամենանշանավոր գործիչների շարքում։

Памятник Аврааму Линкольну перед зданием Сити-Холла

Հենց նրա Աբրահամ Լինքոլնն է «նստած» Սիթի-Հոլի շենքի դիմաց, ընդ որում` ամերիկյան որոշ աղբյուրներում նշվում է, որ Սան Ֆրանցիսկոյի Լինքոլնը երկրի լավագույն հուշարձաններից է: Անմիջապես քաղաքապետարանի նախասրահում տեղադրվել են քաղաքի ականավոր պետական գործիչների կիսանդրիները։ Դրանք բոլորը Բատիկյանի գործերն են։

Մեր հայրենակցի աշխատանքը զարդարում է Ritz-Carlton հյուրանոցի ֆրոնտոնը։

Статуя генерала Джона Першинга

Հայտնի է գեներալ Ջոն Պերշինգի` նրա պատրաստած արձանը։

Նրա գլուխգործոցների թվում են Հելեն Կալիֆոռնիացին, որը ցուցադրվում է Սան Ֆրանցիսկոյի դե Յանգի թանգարանում։ Սա ամերիկացի թենիսիստուհի Հելեն Ուիլսի կիսանդրին է։ Նա հայտնի է դարձել նրանով, որ 9 տարի զբաղեցրել է առաջին տեղը կանանց թենիսում։

Бюст Хелен Уиллс 1927 года под названием «Елена Калифорнийская» работы Хейга Патинкиана, выставленная в Музее де Янга в Сан-Франциско

Հայտնի է նաև «Սնափառություն» անվանումով քանդակը, որը 1916 թվականին ցուցադրվել է Գեղարվեստի պալատում։

Скан иллюстрации из книги с изображением скульптуры Хейга Патигиана, показанной в 1916 году на Панамско-Тихоокеанской международной выставке в Сан-Франциско

«Հայերի ճամփորդությունները» գրքում Ռաֆայել Հակոբջանյանը, որը բացահայտել է Հայկ Բատիկյանի արվեստը ռուսալեզու ընթերցողին, գրում է, որ իր գլխավոր արձանը քանդակագործը կառուցել է 1932 թվականին Ջորջ Վաշինգտոնի անվան պուրակում: Կամավոր-հրշեջներին նվիրված այս հուշարձանը քաղաքի համար առանցքային կարևորություն է ստացել։

Монумент, посвященный добровольцам-пожарным

Վանեցի հայի նախագծած առանձնատանը երկար ժամանակ ապրել է Հոլիվուդի աստղ Նիկոլաս Քեյջը։ Նա վաճառքի է հանել չորս հարկանի տունն անցյալ տարի 10,95 մլն դոլարով։

Հայտնի և շատ խորհրդավոր Բոհեմյան ակումբի՝ Սան Ֆրանցիսկոյի Բոհեմյան պուրակում 12 մետր բարձրությամբ բուն Հայկ Բատիկյանի ստեղծագործությունն է։ Հետաքրքիր է, որ նա չորս անգամ գլխավորել է Բոհեմյան հեղինակավոր ակումբը։ Կարևոր է նշել, որ ակումբը, որն այժմ համաշխարհային քաղաքական վերնախավի հավաքատեղին է, այն ժամանակ միավորում էր նշանավոր գրողներին, բանաստեղծներին, արվեստագետներին, գիտնականներին, ինժեներներին…

Վերը թվարկվածները հայ քանդակագործի աշխատանքների համառոտ ցանկն է։ Բայց քանդակագործի ճակատագիրը նրա ստեղծագործությունից պակաս հետաքրքիր ու «բազմազան» չէ։

Փրկարար լուծում

Շատ հնարավոր է, որ քանդակագործի հանճարն այդպես էլ չդրսևորվեր, ու նա դեռ շատ երիտասարդ տարիքում սպանվեր թուրքերի ձեռքից, եթե չլիներ հոր` այն ժամանակների համար տարօրինակ զբաղմունքը։

Հակոբջանյանն իր գրքում գրում է. «1880-ի ամռանը Վանում անհավանական աշխուժություն էր տիրում։ Տեղի դպրոցի ուսուցիչ, պատվարժան Ավետիսը քաղաքում շրջում էր եռոտանու վրա ինչ-որ անհայտ ապարատի հետ, իսկ երկու օր անց բնակիչներին հայրենի Վանի տեսարաններով նկարներ էր ցուցադրում։ Ապշած բազմությունը քայլում էր Ավետիսի հետևից՝ հիանալով նրա հրաշք սարքով, որը հենց Նյու Յորքից էր բերվել։ Սակայն արնախում Աբդուլ Համիդի մոլեռանդ Օսմանյան Թուրքիայում հրաշքներին չէին վստահում։

Թուրք խուզարկուները շուտով հետաքրքրվեցին կասկածելի նկարներով. դրանց հեղինակին պատրաստվում էին մեղադրանք ներկայացնել ռուս ինքնակալ միապետի օգտին լրտեսության համար: Բայց հնարամիտ ուսուցիչը նախապես անհետացել էր քաղաքից և մի քանի ամիս անց հայտնվել ամերիկյան Ֆրեզնոյում, որը 19-րդ դարի վերջին ապաստան էր տվել հայ փախստականների առաջին ալիքին։

Վանեցի ուսուցիչն արագորեն հարմարվել էր նոր հայրենիքում, վերաորակավորվել որպես շինարարի և աշխատանք գտել երկաթուղում։ Անհրաժեշտ գումարը հավաքելուց հետո նա փող է ուղարկել կնոջը` Մարինեին, ու նա հինգ երեխաների հետ բարեհաջող հասել է Ամերիկա։ Ավետիսը չէր էլ պատկերացնում, թե ինչ սպանդից էր փրկել ընտանիքին։

Հայկ Բատիկյանը նրա երեխաներից մեկն է, որը ծնվել էր Վանում 1876 թվականին։ 15 տարեկանում հայտնվելով Ամերիկայում՝ նա, ինչպես և բոլոր ամերիկացի դեռահասները, ամառային արձակուրդներին խաղողի տնկարկներում աշխատելով գումար էր վաստակում։

Մի անգամ խաղողի այգիների սեփականատերը նկատել է, որ ճաշի ընդմիջման ժամանակ տղան ինչ-որ քանդակ է անում կավից։ Արձանիկները նայելուց հետո նա առաջարկել է Հայկին... նկարազարդել քաղաքի ցուցանակները։ Պատանին այնքան հաջող է կատարել այդ առաջադրանքը, որ քաղաքացիները, զուգվում–զարդարվում ու զբոսնում էին փողոցներով, ասես Վերնիսաժում՝ հիանալով հայ ներգաղթյալի որդու նկարչությամբ։ Մի փոքր մեծանալով՝ Հայկը, հարազատների ու ընկերների պնդմամբ, ընդունվել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի դպրոց։

Սա նախախնամություն է

Հենց այդպես էլ ամեն ինչ սկսվեց։ 1904 թվականին քաղաք էր ժամանել միլիոնատեր Ջորջ Զենդերը Արկադայից, որը տարված էր նախագահ Մակ–Քինլիի հուշարձանը տեղադրելու գաղափարով։ Միլիոնատիրոջ ընկերներից մեկը ծանոթացրել է նրան 28-ամյա Բատիկյանի հետ։

-Որքա՞ն գումար կուզեիք նման աշխատանքի համար,-հարցրել է Ջորջ Զենդերը՝ ներկայացնելով հուշարձանի ստեղծման իր ցանկությունը։

Պատանին երկչոտելով ասել է 15 հազար դոլար՝ ներկայիս գներով գրեթե կես միլիոն դոլար: Պարոն Զենդերը երկար դադարից հետո համաձայնել է:

Իր կյանքի հաջորդ երկու տարիները Բատիկյանը նվիրել է այդ հուշարձանի վրա աշխատանքին։ Երբ բրոնզե հուշարձանը վերջապես պատրաստ էր Արկադա ուղարկելուն, հեղի ունեցավ Սան Ֆրանցիսկոսի երկրաշարժը։

Քաղաքը միանգամից փլուզվեց... Արհեստանոցից, որտեղ պատրաստում էին հուշարձանը, ավերակներ էին մնացել: Բայց այստեղ իսկական հրաշք էր տեղի ունեցել. երկրաշարժից երեք օր անց Բատիկյանին հայտնել են, որ մոխիրը մաքրելիս հրշեջները գտել են չհրկիզվող կտորի մեջ փաթաթված քանդակը։

«Սա նախախնամություն է»,-բացականչել է երջանիկ քանդակագործը։

Նախագահ Մակ-Քինլիի հուշարձանը հանդիսավոր կերպով բացվել է Արկադայում՝ Ամերիկայի անկախության օրը 1906 թվականի հուլիսի 4-ին: Իսկ պարոն Զենդերը մնացած 12 հազար 500 դոլարի կտրոն է հանձնել` գրությամբ. «Դուք պետք է կատարելագործվեք ձեր արվեստում: Եվ ոչ թե ինչ-որ տեղ, այլ Եվրոպայում:»

Մի քանի տարի Եվրոպայում անցկացնելուց հետո քանդակագործը վերադարձավ Սան Ֆրանցիսկո, և նրա վրա անմիջապես պատվերների տեղատարափ թափվեց... Տարեցտարի Սան Ֆրանցիսկոյի փողոցները համալրվում էին հայի քանդակներով, որոնք վաղուց արդեն դարձել են քաղաքի անբաժան մասը։

Այցը Ռոդենին ու ստեղծագործության ակունքները

1912 թվականին Հայկ Բատիկյանը կրկին մեկնել է Փարիզ, այս անգամ սիրելի կնոջ՝ Բլանշ Հոլիսթերի հետ։ Նա առաջին հերթին այցելել է մեծն Օգյուստ Ռոդենին, որին ցուցադրել է իր աշխատանքների լուսանկարները։ Ռոդենը երկար լռությունից հետո ասել է. «Այո, մսյո, դուք քանդակագործ եք»։

Սան Ֆրանցիսկոյի վարպետը հաճախ էր կրկնում այդ խոսքերը, իսկ նրա կինը ճշտում էր. «Ախր նա ասաց grand sculpteur (մեծ քանդակագործ)»։

Բատիկյանին հաճախ էին հարցնում իր ստեղծագործության ակունքների և ուսուցիչների մասին, իսկ նա պատասխանում էր. «Իմ ստեղծագործության ակունքները հայկական եկեղեցիները, հայկական որմնանկարները, հայկական խաչքարերն են։ Իսկ ուսուցիչներս ծնողներս ու հայ քարտաշներն են»։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>