Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ
1
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Պատերազմ Արցախում
Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան

Մոլորվածների թիվը մեր հասարակության մեջ բավականին մեծ քանակություն է կազմում

«Հրապարակ»-ի հարցազրույցը ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ. «Սեյրան Օհանյանին մինչ ընտրությունների արդյունքների մասին կարծիք հարցնելը, նախ հարցրինք՝ Ձեզ շնորհավորե՞նք ԱԺ անցնելու կապակցությամբ, թե՞ ոչ։ «Եթե ուզում եք ընդհանուր արդյունքների գնահատման առումով ասեք, իհարկե, պետք է շնորհավորեք, որովհետեւ մենք մեր մոտակա խնդիրը, կարելի է ասել, ստեղծված իրավիճակում կատարել ենք։ Մեր հիմնական խնդիրը, իհարկե, այս իշխանություններին պետական կառավարումից հեռացնելն է, իշխանություններ, որոնք երկիրը բերել են այս վիճակի, պարտության, եւ այս անհաջողությունների շարանը մեր երկրում դեռեւս շարունակվում է։

Մենք 2-րդ ուժը կլինենք խորհրդարանում եւ նաեւ այս գործունեությամբ մենք կարող ենք ասել, որ այս իշխանությունների դեմ պայքարը փոխել է ընդհանուր առմամբ քաղաքական պատկերը, քաղաքական լանդշաֆտը, եւ իրական ընդդիմություն կլինի այսօր խորհրդարանում»,- ասաց Օհանյանը։

- Իսկ ի՞նչ է տալու դա մեզ, պարոն Օհանյան, Դուք գալիս էիք իշխանության, բայց դարձաք ընդդիմություն խորհրդարանում։ Դա մեզ, երկրին ի՞նչ է տալու։ Դա Հայաստանը զե՞րծ է պահելու պետականության կորստից, նոր տարածքների հանձնումից, Սյունիքում միջանցքի տրամադրումից։

- Տեսեք՝ դա մեր պետությանն ինչ է տալու։ Նախեւառաջ իրական ընդդիմություն է լինելու, որն իր գործունեությամբ շարունակելու է ազդեցությունն այս իշխանությունների վրա, որպեսզի նրանք ճիշտ աշխատեն, փորձեն ուղղություն վերցնել։ Ճնշումներն այս իշխանության վրա ավելի ուժգին են լինելու, եւ, ի վերջո, գիտե՞ք, առանց ընդդիմության խորհրդարան չի ձեւավորվի։ Եվ ընդդիմությունն է, որ հակակշիռների, սաստման ճանապարհով բերում է նրան, որ իշխանությունները ճիշտ գործեն։ Այս վերջին երեք տարիների ընթացքում Դուք տեսաք՝ իրական ընդդիմություն չկար, ամբողջ իշխանությունը ՔՊ-ականների ձեռքն էր, եւ իրենք Ազգային ժողովում ինչ ուզում՝ անում էին։

- Հիմա էլ ինչ ուզեն՝ անելու են, որովհետեւ ունենալու են էլի սահմանադրական մեծամասնություն՝ 71 մանդատը քիչ չէ։

- Փորձելու են անել, բայց մեր գործունեությամբ մենք փորձելու ենք սաստել։

- Ինչպե՞ս, պարոն Օհանյան, եթե դուք այնտեղ ունենալու եք սահմանափակ թվով պատգամավոր, իրենք էլ 71 հոգով ինչ օրենք ուզենան՝ ընդունեն, ինչ ուզենան՝ անեն, ինչպե՞ս եք արգելելու նրանց։

- Վահե, հիմա քո հարցերի տրամաբանությունը մի կողմից ես տեսնում եմ, բայց մյուս կողմից չեմ հասկանում տրամաբանությունը․ կգա ժամանակը, կտեսնենք։ Մեր անաչառ գործունեությամբ, մեր անկախ կեցվածքով, մեր թիմի պրոֆեսիոնալիզմի համապատասխան գնահատականներով, փորձագիտական գործունեությամբ՝ նաեւ։ Ընդդիմության խնդիրն ի՞նչն է, ընդդիմության խնդիրը հակակշիռ լինելն է, նաեւ փորձելն է սաստել, ազդել, որպեսզի իշխանությունները խախտումներ չանեն, ճիշտ ուղու վրա դնեն իրենց գործունեությունը։

- Իսկ անձամբ Դուք գնալո՞ւ եք խորհրդարան։

- Մենք դեռեւս չենք որոշել, դաշինքը համապատասխան վերլուծություն անելուց հետո վերջնական որոշում կընդունի, եւ ես դրանից հետո կասեմ։

- Փաստորեն, արձանագրեք, որ Ռոբերտ Քոչարյանը եւ իր թիմն իրենց խոստումը չկատարեցին։ Չէ՞ որ ասել էր՝ գալու է իշխանության եւ «կրելու է» Նիկոլ Փաշինյանին, բայց չարեց այն, ինչ խոստացել էր։

- Գիտեք, այս կարճ ժամանակահատվածում շատ դժվար էր հասնել հաջողությունների, մանավանդ որ հասարակության մեջ որոշակի տրամադրությունների առկայությունը, որն էդ պոպուլիստական աշխատանքի շնորհիվ այսօրվա իշխանություններն են սերմանել։ Այսինքն՝ մեր հասարակության մեջ ես տեսնում եմ հայրենասիրական դաստիարակության որոշակի անկում, ես տեսնում եմ հասարակությանը սեւի եւ սպիտակի բաժանում։ Այդ ամենը բերել է նրան, որ, իրականում, մոլորվածների թիվը մեր հասարակության մեջ բավականին մեծ քանակություն է կազմում։ Մենք էլ չկարողացանք աշխատել այս 12 օրվա ընթացքում։ Իհարկե, շարունակելու ենք, բայց կփորձենք մեր գործունեությամբ նորից հին արժեքներն ինչ-որ մի կերպ հետ բերել։ Հակառակ դեպքում Դուք ո՞նց եք կարծում, էլի, որ պարտված իշխանություններն այսքան մեծ քանակությամբ ձայն են ստանում։ Իհարկե, բավականին մեծ քանակությամբ նաեւ խախտումներ են եղել, ե՛ւ վարչական ռեսուրսների, ե՛ւ շրջիկ խմբերի մասով, ե՛ւ բանակի ուղղորդված քվեարկումներ ու նաեւ մեր թիմի որոշ աշխատակիցների վրա ճնշումներ, որոնք պետական համակարգում են։ Այդ ամենը նաեւ բավականին լուրջ ազդեցություն է ունեցել։

- Եվ հիմա, ինչպես Օնիկ Գասպարյանը դիմեց վարչական դատարան, այնպես էլ դուք կդիմեք Սահմանադրական դատարան։

- Սահմանադրական դատարան ես չեմ դիմելու, դիմելու է դաշինքը, եւ դաշինքի իրավաբանական թիմը լուրջ կաշխատի, եւ որոշում կընդունեն, որոշման մասին իրենք կասեն, ես իրավասու չեմ իմ կողմից նման պատասխան տալու»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>