Ջանք ու եռանդ մի խնայեք ձեր նպատակներին հասնելու համար. Կարեն Կարապետյանը շնորհավորել է շրջանավարտներին (լուսանկար)
Դիտել նաև
Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
Սիրելի՛ շրջանավարտներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեր կյանքի այս կարևոր իրադարձության՝ «Վերջին զանգի» առթիվ։ Ցանկանում եմ, որ լինեք եռանդուն, նպատակասլաց ու լավատես: Ձեզ սպասում է նոր գիտելիքներ ձեռք բերելու, աշխարհը ճանաչելու և այդ աշխարհում ձեր տեղը գտնելու հետաքրքիր ու պատասխանատու ճանապարհ: Մի՛ վախեցեք դժվարություններից, բարձր նշաձող սահմանեք ձեզ համար ու ջանք ու եռանդ մի խնայեք ձեր նպատակներին հասնելու համար:
Դուք պետք է ավելի լավը դարձնեք մեր երկրի վաղվա օրը և առաջիկա տարիներին հենց դուք եք ստանձնելու ինտելեկտուալ Հայաստան ունենալու մեր հավակնոտ ծրագիրն իրականացնելու պատասխանատվությունը։
Բարի երթ, սիրելի՛ երիտասարդներ:
Շնորհավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շրջանավարտներին «Ֆեյսբուք»-ի իր էջում


