Վերաքննիչ վարչական դատարանը Տիրան Խաչատրյանի վերաբերյալ որոշում է կայացրել
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ՝ նախագահությամբ դատավոր Կարինե Բաղդասարյանի, բավարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի վերաբերյալ Վարչական դատարանի կայացրած որոշման դեմ բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ Վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը մերժել էր այս հայցը վարույթ ընդունել, և Տիրան Խաչատրյանն էլ դիմել էր ՀՀ վարչական վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը մեկ այլ դատական հայցով էլ դատարանից պահանջում է իրեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:
Իր նախկին պաշտոնին առնչվող եւս մեկ հայց էլ Տիրան Խաչատրյանը ներկայացրել է ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի: