Գիտությանը դեռ հայտնի չէ, թե ինչու՞ են կետերը զանգվածաբար և հոժարակամ նետվում ափերին՝ դատապարտվելով տանջալից մահվան. Արմեն Աշոտյան
Դիտել նաև
Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով
Ձերբակալվել են ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, Արման Սահակյանը և ևս 5 անձ
«Սա բացահայտ քաղաքական հետապնդում է»․ Արմեն Աշոտյան
Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբան
Գիտությանը դեռ հայտնի չէ, թե ինչու՞ են կետերը զանգվածաբար և հոժարակամ նետվում ափերին՝ դատապարտվելով տանջալից մահվան՝ ջրազրկումից և սեփական մարմնի քաշի ծանրությունից:
Վարկածները տարբեր են՝ օվկիանոսի աղտոտումից մինչև ծերացում:
Հունիսի 20-ին մեր հասարակության ստվար հատված այսպիսի մի որոշում կայացրեց՝ դատապարտելով նաև մնացածին և Հայաստանի Հանրապետությանը պատմական մահվան:
Սրա իրական, խորքային պատճառները նույնպես դեռ պետք է ուսումնասիրվեն:
Մնում է նաև պարզել, թե արդյո՞ք կհաջողվի փրկել գոնե մի մասին, վերադարձնելով նրանց նորմալ բնական վիճակի՝ «ջրի» մեջ, թե 4 500 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը այլևս դատապարտված է մահանալ աշխարհի քաղաքական քարտեզի վրա սեփական սխալների, բարդույթների, միֆերի և ապրածի ծանրության տակ:
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

