Դաշնային խորհուրդը ցանկանում է որքան հնարավոր է շուտ սկսել փոխգործակցությունը ՀՀ նոր խորհրդարանի հետ
Դիտել նաև
Դաշնային խորհուրդը ցանկանում է որքան հնարավոր է շուտ սկսել փոխգործակցությունը ՀՀ նոր խորհրդարանի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Նա հույս է հայտնել, որ ՀՀ նոր ղեկավարությունը նույնպես հետաքրքրված է ՌԴ-ի հետ տնտեսական, քաղաքական համագործակցությունը շարունակելու մեջ:
Մատվիենկոն հավելել է, որ դեռ վաղ է խոսել Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանական լիարժեք փոխգործակցության մասին, քանի որ վերջնական խորհրդարանը չի ձևավորվել:
«Պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ հաղթել են այն քաղաքական ուժերը, որոնց հետո ՌԴ-ն արդեն երկար տարիներ աշխատում է, և որոնց հետո կա աշխատանքային շփում»,-ասաց նա:
Zham.am