Դիմելու ենք ՍԴ. Ռոբերտ Քոչարյան
Դիտել նաև
Լևոն Քոչարյանի օգնականի արձագանքը Վահագն Ալեքսանյանին
«11 տարի կառավարական ամառանոցներում եմ ապրել, չեմ հիշում, որ ջեռուցման խնդիր լինի»․ Լևոն Քոչարյան
Քոչարյանը սկսել է «ահաբեկել» իր թրի տակով չանցնողներին. «Ես էն տղեն եմ, որ Վահե Ղազարյանին հանել տվեցի»
Անդրանիկ Քոչարյանի թիրախում Արմեն Փամբուխչյանն է
44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյանը շանտաժ է անում ՔՊ-ին
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն անսպասելի է համարում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Քոչարյանն այս մասին հայտնեց մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշեց, որ սոցիալական հարցումներն այլ պատկեր էին ցույց տալիս:
«Եղել են զանգվածային խախտումներ: Տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում: Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ արդյունքները բողոքարկելու համար: Շտաբները հավաքում են բոլոր այդ նյութերը»,- հավելեց Քոչարյանը։
Ընտրությունների նախնական արդյունքներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը: