Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց թե ինչի է հանգեցնում այլատյացությnւնը. Պուտին Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ
24
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց թե ինչի է հանգեցնում այլատյացությnւնը. Պուտին Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ

Ծայրահեղ տրամադրություններ․ գերեզմանային հուսալքություն և հրավառություն՝ ժանտախտի ժամանակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երևանում ծայրահեղ տրամադրություններ էին տիրում՝ գերեզմանային հուսալքություն և հրավառություն՝ ժանտախտի ժամանակ։ Միջին վիճակ համարյա չկար։ Մեկ համոզմունք կարող էր մխիթարել, որ արտահերթ ընտրությունն ազատ է եղել, և տարաբնույթ խախտումները, որոնք արձանագրվում էին քաղաքական ուժերի, դիտորդների, վստահված անձանց, մարդու իրավունքների պաշտպանի կողմից, չեն փոխել ընտրության պատկերը։ Փորձենք հասկանալ՝ արդյոք այդպե՞ս է։ Սկսենք քվեարկության նախօրեից։

Դեռ գիշերը կամ վաղ առավոտյան Ռոբերտ Քոչարյանի նկարով թռուցիկները՝ «Պրիվետ, Ռոբ» վերտառությամբ, լցված էին ամենուր՝ Երևանի կենտրոնից մինչև խուլ բակեր ու փողոցներ։ Երևի առաջին անգամ էին Հայաստանում թռուցիկներ գցվում ընդդեմ ընդդիմության։ Իշխանությունը հերքեց իր առնչությունը դեպքին։ Հունիսի 19-ին ձերբակալվեցին «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներ, իսկ ընտրության օրը՝ վաղ առավոտյան ժամը 8-ին, կրակոցներ հնչեցին Արարատի մարզի Ազատաշեն գյուղում։ Ավելի ուշ պարզվեց, որ  ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչներն էին վիճել։ Քիչ անց Գորիսի և Խնձորեսկի ընտրատեղամասերից ահազանգեր եկան, որ սպաներն ուղղորդում են զինվորներին՝ քվեարկել Փաշինյանի օգտին։ 34/3 տեղամասում բաց քվեարկություն էր եղել։ Զինվորականներին ուղղորդելու մասին լուրեր գալիս էին ողջ օրվա ընթացքում։

10.30 - Սիսիանում «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում խուզարկություններ եղան, քվեաթերթիկ տպող սարք էին փնտրում, և այս պատրվակով շտաբի պատասխանատուներին տեղափոխեցին Երևան՝ բացատրություն տալու։ «Նպատակը՝ նշված գործողության, հանդիսանում է «Հայաստան» դաշինքի համակիրների գործունեության պարալիզացումը»,-հայտարարեց դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։  

12-ին մոտ համացանցը ողողվեց անձայն տեսաշարով, թե ինչպես են Փարաքարում բերման ենթարկում «Հայաստան» դաշինքի շտաբներից մեկի պետին․ նրան հրելով՝ մեքենան էին մտցնում։ Դաշինքը դիմեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ շտաբի ղեկավարներին ապօրինաբար բերման ենթարկելու փաստերով։ 

Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կռիվ հրահրեց ընտրատեղամասում։ Ոստիկանները ողջ օրվա ընթացքում նման միջադեպերին արձագանքում էին ալարելով։ Փոխարենը՝ կանգնեցնում ու խուզարկում էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մեքենաները։ Մինչ երկրով մեկ ընդդիմության շտաբները խուզարկում էին՝ սրանով սարսափ տարածելով և ահաբեկելով բնակիչներին ու ընդդիմադիր գործիչներին, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն օրենքով արգելված գործողություն էր կատարում՝ իր սոցիալական էջում քվեախցից արված լուսանկար տեղադրեց՝ 24 համարի քվեաթերթիկներ ու վերնագիր՝ «Մերժվածները»։

12-ի դրությամբ ընտրությունների վերահսկման կոմիտեն 100-ից ավելի ահազանգ էր ստացել՝ ակնհայտ անհիմն խուզարկությունների, ընդդիմադիր ուժի նկատմամբ վարչական ռեսուրսի ներգրավմամբ, մեծածավալ հակաքարոզչության, քաղաքացիների, զինծառայողների ուղղորդված ու բաց քվեարկության՝ 3-րդ համարի օգտին, խնդիրներ ընդդիմադիր ուժերի քվեաթերթիկների հետ, երբ մարդկանց պարզապես չէին տալիս տվյալ համարի քվեաթերթիկը։ Ի դեպ, սա նոր հնարք էր՝ «ընտրություններ-2021»-ին բնորոշ։ Քվեաթերթիկները դուրս հանելու, էլեկտրոնային սարքերի խափանումների, ընտրական իրավունքի խախտման դեպքերը, երբ քաղաքացին, գալով տեղամաս, տեսնում էր, որ իր փոխարեն ստորագրել են, պաշտոնատար անձանց կողմից ուղղորդված քվեարկության վերաբերյալ ահազանգերն անթիվ-անհամար էին, որոնցով ընտրության օրվա լրահոսը լիքն էր։ Անգամ կանանց մենամարտեր եղան՝ մազ պոկելով ու ճանկռելով, որը նույնպես այս ընտրությանը բնորոշ երևույթ էր։ Նիկոլի կողմնակից կանայք 10/25 ընտրատեղամասում ծեծել էին լրագրող Մարիամ Այդինյանին։ 

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը շրջում էր տեղամասերով, բացահայտում ու լուսանկարում «Հայաստան» դաշինքի նշանառված քվեաթերթիկները։ Արդեն ժամը 5-ից հետո նա բարձրաձայնեց, որ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի դիտորդն արձանագրել է, թե ինչպես են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները մուտք գործում և շրջում տեղամասային կենտրոններում։ Նրանցից մեկը՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Կարապետյանը, մտնելով տեղամաս, գոռացել է․ «Դուխներդ տեղը, հաղթելու ենք»։ Իսկ երբ նրան փորձել են դուրս հանել, ասել է, որ իրեն կարելի է։

Ժամը 8-ին՝ քվեարկության ավարտին, ՄԻՊ գրասենյակը հաղորդեց, որ ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 941 հրապարակում։ «Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, ընտրատեղամասի համարի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալուն, քվեարկության կարգի խախտմանը, բժշկական հաստատությունում գտնվող անձի ընտրական իրավունքի իրացման վերաբերյալ, քվեաթերթիկների բացակայությանը, ակնհայտ իրարից տարբեր լինելուն, քվեարկության օրը ընտրական ցուցակներում ընդգրկված չլինելուն, հաշմանդամություն ունեցող անձի՝ տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը և այլն»։ Ի մի բերելով խախտումները՝ գրասենյակը նաև հայտարարեց, որ դրանք եղել են քվեաթերթիկի տրամադրման կարգի, կոնկրետ քաղաքական ուժի քվեաթերթիկ չտրամադրելու, քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների, ուղղորդված քվեարկության, կաշառք բաժանելու և այլնի մասին։

Կարո՞ղ էին այս խախտումներն ազդել քվեարկության արդյունքների վրա։ Մեր հարցին պատասխանելով՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արա Սահակյանն ասաց․ «Վերցնենք ընտրակաշառքը։ Պարզ է, չէ՞, որ իշխանության կամ այլ մասնակիցների կողմից բաժանված ընտրակաշառքի որևէ դեպք չի արձանագրվել։ Բոլոր արձանագրված դեպքերը վերաբերում են իշխանության երկու ախոյաններին։ Սա ուղղակի խոսում է իրավապահների կողմից ընդդիմության մեջքը կոտրելու նպատակադրված, թիրախավորված գործունեության մասին։ Հենց միայն սա արդեն բավական է։ Չէ՞ որ ոչ դրանով ոչ միայն 20-30 մարդ մեկուսացվեց, այլ դրանով ստեղծվեց նաև մթնոլորտ, վախի մթնոլորտ։ Չէ՞ որ իշխանությունն ուժ է։ Մանավանդ Հայաստանի նման աղքատ երկրի բնակչության համար դա առավել նշանակալի էր»։ Արա Սահակյանը հիշեցնում է, որ ընտրության արդյունքները կեղծելու իշխանության հնարավորությունները հազարապատիկ ավելին են, քան ընդդիմությանը։

Իսկ ամենակարևորը՝ քվեների հաշվարկի ժամանակ համատարած հոսանքազրկումները լրացուցիչ ուսումնասիրության և պարզաբանման կարիք ունեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>