Եվս 1 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով․ ՀՔԾ
Դիտել նաև
Գյումրու ընտրություններում ընդդիմադիրներին ճնշելու համար ներգրավված են իրավապահներ․ ՊԶՄԿ
Ինչո՞ւ Փաշինյանը Գյումրու ընտրություններում որոշեց խաղի մեջ մտցնել նաև իր երկրորդ քաղաքական ուժին՝ «եվրադրածոներին»
Ընտրություններում Մակրոնը պարտվեց, սակայն գերադասեց զիջել «ձախերին», այլ ոչ թե՝ «աջերին»
Իրանում նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը
Իրանում ընտրությունների արդյունքները վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար
ՀՀ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ տարածաշրջանում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Մասիսի տարածաշրջանի ընտրողներին անձամբ առաջարկել, խոստացել և տրամադրել են 20.000-ական ՀՀ դրամ կաշառք:
ՀՔԾ-ից հայտնում են, որ վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Գ.-ն:
Նախաքննությունը շարունակվում է:

