Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը»
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Պատերազմ Արցախում
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

Երևանը երկուսին չի դիմանա. խորհրդարանական ընտրությունները Հայաստանը վերջնականապես բաժանեցին բարիկադներով. Коммерсантъ

Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է ՀՀ-ում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ երկու առաջատար քաղաքական ուժերի` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի անհաշտ դիմակայությունն այս ընտրությունները դարձրեցին ամենասկանդալայինը Հայաստանի անկախության ամբողջ պատմության մեջ: Այն իրավիճակում, երբ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ ընդունել պարտությունը, Հայաստանը կշարունակի պայքարել իշխանության համար՝ անկանխատեսելի արդյունքով:

Աղբյուրը նկատում է, որ ազգային համերաշխությանն անպատրաստությունն ընտրությունները վերածել է այն հարցի պատասխանի փնտրտուքի, թե ով է մեղավոր երկրի բազմաթիվ դժբախտություններում` գործո՞ղ, թե՞ նախկին իշխանությունները: Եթե ընդդիմությունն ամեն ինչի համար մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, ապա 2018-ի «թավշյա հեղափոխության» նախկին առաջնորդը զգալի տարածքների կորստի, բանակի փլուզման, կոռուպցիայի և այլ անախորժությունների մեղքը բարդում է «նախկինների», և առաջին հերթին` Ռոբերտ Քոչարյանի վրա:

Պարբերականը նկատում է, որ ընտրությունները դրա մասնակիցների համար վերածվել էին մարտի առանց կանոնների` սպառնալիքներ, փոխադարձ մեղադրանքներ և կոմպրոմատների պատերազմ, որի բարձրագույն կետը դարձավ կիրակի առավոտը, երբ Երևանի փողոցներում հայտնվեցին Քոչարյանի պատկերով թռուցիկները` արյան հետքերով և «հայերին սպանող» գրությամբ:

Коммерсантъ-ը գրում է, որ, ընդհանուր առմամբ, քվեարկության օրը ցույց տվեց, որ 21 կուսակցությունների և չորս դաշինքների ներկայացուցիչներին երկրի նախագահ Արմեն Սարգսյանի` ընտրություններին «իրենց գործողություններում զուսպ և խոհեմ լինելու, բարոյականության սահմանները քաղաքական նպատակներով չհատելու» կոչն անտեսվել է:

Քոչարյանի գլխավորած դաշինքից հայտարարել են, որ «Հայաստանի պատմության ընթացքում ընտրություններում այսքան խախտումներ չեն եղել»: Կառավարության ղեկավարի հակառակորդները նրան մեղադրել են «լռության օրվա» օրենքը խախտելու համար, երբ շաբաթ նա իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում դիմեց իր կողմնակիցներին՝ նրանց կոչ անելով գնալ ընտրությունների:

Բացի այդ, «Հայաստան» դաշինքը պնդել է, որ ընդդիմության ակտիվիստների ձերբակալությունները շարունակվել են մինչ քվեարկության օրը, տեղեկատվություն է տարածվել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի թիմը իբր գումար է բաժանում ընտրողներին: 

Ընտրողներին կաշառելու թեման, որը, իբր, տեղի է ունեցել ռուսական «Գազպրոմ»-ի տեղական դուստր ձեռնարկության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից, որը պատկանում է ՌԴ քաղաքացի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին, եղել է ամենասկանդալայիններից մեկը:
Հունիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքներ էր հնչեցրել այս ընկերություններին՝  պնդելով, որ իրենց աշխատակիցները գումարներ են բաժանում ընտրողներին, որպեսզի նրանք քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին:

Շաբաթ ԿԸՀ-ն վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ ընդդիմության բողոքների կապակցությամբ նախազգուշացում է արել կառավարության ղեկավարին, ինչին ի պատասխան ընտրությունների օրը իշխող կուսակցությունը հայտարարել է ԿԸՀ որոշումը բողոքարկելու մտադրության մասին` այն որակելով «անհիմն»:

Նշենք, որ ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2008 տեղամասերի քվեարկության արդյունքները։ «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունը ստացել է 687․251 ձայն կամ ձայների 53,92 %-ը, «Հայաստան» դաշինքը՝ 268․165 ձայն կամ ընտրողների ձայների 21,04 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66․633 ձայն կամ քվեների 5.23 %-ը, ԲՀԿ-ն՝ 50․416 ձայն կամ ձայների 3,96 %-ը։

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>