Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Մեր փրկությունը․ հրաժեշտ պատրանքներին․ Վարուժան Գեղամյան

«ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ. ՀՐԱԺԵՇՏ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՆ

Քանի որ այս պահից բոլորը սկսելու են մեղադրել միմյանց ընդդիմության պարտության մեջ, ես փոխարենը առաջարկում եմ արձանագրել ինչ ունենք և ինչ անել։
ԻՆՉ ՈՒՆԵՆՔ
 
◾ ՀՀ-ում բնակչության 25%-ի ձայնով կապիտուլիանտը վերընտրվեց։ Մոտավորապես 20% մարդ քվեարկել է նրան դեմ, իսկ 50%-ը՝ ուղղակի չի մասնակցել։ Թեև զգալի թիվ են կազմում մեր այն հայրենակիցները, ովքեր չեն պատկերացնում կապիտուլիանտի մնալու վնասները, այնուամենայնիվ մեր երկրի բնակչության մեծ մասը հասկանում է, որ թուրքամետ Փաշինյանն աղետ է։ Ցավոք, դա չի ազդում որոշում կայացնելու վրա։
 
◾ Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը, որով թշնամին վերջնականապես կստանա Արցախը, Սյունիքի թյուրքական միջանցքը, Տավուշի ու Արարատի մարզի անկլավային տարածքները։ Սրա դիմաց Հայաստանը կստանա միայն պատրանք (ինքնախաբեություն), որ ունի բաց ճանապարհներ։ Սակայն դա կլինի բացառապես պատրանք, որովհետև այդ բաց ճանապարհները կլինեն բաց այնքան ժամանակ, քանի մենք կատարում ենք մեր թշնամիների պահանջները։
 
◾ Ըստ էության՝ Հայաստանը կվերածվի Թուրքիայից կախված ու զուտ ծառայություններ մատուցող երկրի։ Թե սա միջնաժամկետ հեռանկարում ինչ է նշանակում, կարող եք տեսնել՝ կարդալով Վրաստանի կամ Սիրիայի վերջին 20 տարվա մանրամասն պատմությունը։ Որևէ լուրջ ու երկարաժամկետ զարգացման ծրագիր կապիտուլիանտի կառավարությունը չի կարող ո՛չ մշակել, ո՛չ առավել ևս իրականացնել։
 
◾ Հայաստանում այսօրվանից կուժեղանան ընդդիմադիրների հանդեպ տարատեսակ ճնշումները ամենատարբեր մակարդակներում։ Կխմբագրվի մեր պատմությունը, նորից կստեղծվեն նորանոր միֆեր ու կեղծ պատմություններ բոլոր ընդդիմադիր ու այլախոհ մարդկանց մասին։ Սուտը նորից կդառնա գերակա հանրային դիսկուրսում։ Արդյունքում առանց այդ էլ ուժեղացող արտագաղթը կլինի նաև որակապես շատ ցավոտ. Հայաստանը կլքեն բազմաթիվ ունակ ու ամենակարևորը՝ ազգային մտածողությամբ մարդիկ։
 
ԻՆՉ ԱՆԵԼ
 
◾ Հայաստանի ազգային վերնախավը, իր բոլոր թերություններով հանդերձ, կարողացել էր պատվով ու հաղթանակած դուրս գալ անցյալ դարի հիմնական փորձությունից՝ ազգային ազատագրական պայքարից։ Այսօր սակայն, այդ վերնախավը սպառված է, իսկ նոր ազգային վերնախավ դեռ չի ձևավորվել։ Պետք է գիտակցել, որ այդ նոր վերնախավը կազմող մարդիկ շատ չեն լինելու (եթե այս տողերը հասկանում ես, ապա դու արդեն այդ վերնախավի մի մասն ես՝ անկախ զբաղեցրածդ պաշտոնից, ունեցածդ սոցիալական դիրքից և այլն)։
 
◾ Հայաստանում, ինչպես որ այլուր, ինքնաբուխ շարժումներ, ցույցեր, շարժումներ, հաղթած պատերազմներ չեն լինում (սա գիտական փաստ է)։ Առանց կազմակերպչի՝ ազգային վերնախավի, հնարավոր չէ հասնել որևէ հաջողության՝ անկախ ցուցաբերած անհատական խիզախությունից։ Պետք է վերջնականապես մոռանալ այն հիմարագույն պատրանքը, թե «ժողովուրդը կհասկանա և...»։ Էդպես չի լինում, չի եղել ու չի լինի։ Ինչպես 2018-ին ինքնաբուխ չէր ոչինչ, այնպես էլ հիմա։ Հասարակության կազմակերպիչ ուժը վերնախավն է, որի իմաստությունից, ճկունությունից ու անձնազոհություն է կախված ժողովրդի հաջողությունը։ Պետք է խոստովանել, որ կապիտուլիանտի թիմը (ոչ տեղական) այս հարցում դեռևս հաղթում է ազգային վերնախավին։
 
◾ Սա գիտակցելով՝ պետք է չվախենալ, չհիասթափվել, ինքնակազմակերպվել։ Մեր պետության հիմնադիր Արամ Մանուկյանը, 1915-ի աղետը տեսնելուց հետո, չի հիասթափվում սեփական ժողովրդից, այլ գիտակցելով վերնախավի դերը, կտրուկ ու երբեմն բռնի մեթոդներով 1917-1918թթ. անցնում է ազգային պետության կառուցմանը սեփական ուժերի վրա հենվելով։ Ու հաջողվում է։
 
◾ Արդյո՞ք մենք կունենանք հնարավորություն փրկելու իրավիճակը, եթե այս ամենը գիտակցենք ու գործի անցնենք։ Կարծում եմ՝ այո։ Առնվազն չփորձելու իրավունք չունենք։ Ես փորձելու եմ։
 
Բայց այդ ամենից առաջ պետք է հրաժեշտ տալ բոլոր պատրանքներին ու հասկանալ, որ սա անդառնալիությունից առաջ վերջին կանգնառն է, որտեղ ամեն բան որոշում է ոչ թե ժողովուրդը, այլ Նժդեհի «վճռական մենակները»։
 
պ.գ.թ., թուրքագետ Վարուժան Գեղամյան, 21.06.2021թ.»
 
Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>