ՔՊԿ՝ 61.63%, «Հայաստան»՝ 17.87%, «Պատիվ ունեմ»՝ 5.88%, ԲՀԿ՝ 5.05%. ԿԸՀ–ն ամփոփում է քվեարկության արդյունքները (ուղիղ, թարմացվող)
Հայաստանի Կենտրոնական ընտրահանձնաժողովը սկսել է հրապարակել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ամենանախնական արդյունքները: Ներկայում հաշվարկվել է քվեաթերթիկների 0,83 տոկոսը 80 փոքր գյուղական համայնքներում:
Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
1. «Քաղաքացիական պայմանագիր» - 58,04 տոկոս (6107 ձայն),
2. «Հայաստան» դաշինք - 22,01 տոկոս (2316),
3. «Պատիվ ունեմ» - 5,66 տոկոս (506),
4. «Բարգավաճ Հայաստան» - 5,11 տոկոս (511),
5 «Հանրապետություն» - 1,66 տոկոս (175),
6. «Լուսավոր Հայաստան» - 1,25 տոկոս (132):
Մնացած թեկնածուները դեռեւս հավաքել են մեկ տոկոսից ցածր ձայներ: