Ամբողջ հանրապետությունում վարչական ռեսուրսի կիրառումն ու խախտումները վկայում են իշխանության ջղաձգումների ու պարտության զգացումի մասին. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Նա նշեց, որ քվեարկել է հանուն ուժեղ, կայուն, բարեկեցիկ, ժողովրդավար ու անվտանգ Հայաստանի: Նրա խոսքով՝ սա պետություն ունենալ-չունենալու ընտրություն է:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այսօր իրենց իրականացրած աշխատանքի ամփոփումն է լինելու և ժողովուրդը հաղթանակ է արձանագրելու՝ պետականություն ունենալու և պետականությունը ժողովրդին վերադարձնելու իմաստով:
Նրա խոսքով՝ հանրապետության ամբողջ տարածքում կիրառվող վարչական ռեսուրսը, շտաբի անդամներին քաշքշելն ու բաժիններ հրավիրելը վկայում են իշխանության ջղաձգումների ու պարտության զգացումի մասին: Նաև հավելեց, որ իրենք մինչև վերջ տեր են կանգնելու իրենց քվեին, կանխելու են ամենաթողություն, իսկ ընտրություններից հետո յուրաքանչյուրը պատասխան է տալու:

