Մեր պարզ քաղաքացիական պարտքը կատարելու համար մենք դիմել ենք ոստիկանություն, դիմել ենք դատարան, հաղթել ենք դատը
Դիտել նաև
«ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան
Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյանի անդրադարձը
Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետ
«Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան
Ես ու ընտանիքս այսօր քվեարկեցինք հանուն ուժեղ Հայաստան պետության:
Մեր պարզ քաղաքացիական պարտքը կատարելու համար մենք դիմել ենք ոստիկանություն, դիմել ենք դատարան, հաղթել ենք դատը, այսօր երկու անգամ ժամերով հերթ ենք կանգնել, քանի որ առաջին անգամ մեզ տեխնիկական պատճառով նորից ուղարկեցին ոստիկանություն ու ԿԸՀ: Ընդ որում, ընտրատեղամասում ևս պետք է համառություն ցուցաբերել ցանկացած հարցով, հատկապես եթե լրացուցիչ ցանկում եք ընդգրկված: Մի խոսքով, մենք մինչև վերջ տեր ենք կանգնել մեր ձայնին` ավելի քան 10 օր պայքարելով:
Ես գիտեմ առնվազն 4 ընտանիք, որ արտասահմանից հատուկ վերադարձել է հայրենիք ու քվեարկել են հայրենիքը պաշտպանելու համար:
Սիրելի´ ընթերցողներ, եթե դեռ չեք ընտրել, անպայման գնացեք ընտրատեղամաս ու օգնեք ազատվել Հայաստանում հաստատված թուրքամետ օկուպացիոն ռեժիմից:
Հայաստանը հավերժ է ու միշտ հաղթելու է հակաՀայաստանին: Օգնե´ք արագացնել այդ հաղթանակը:
Հ.գ. շնորհակալություն Ruben Melikyanին և իր թիմին` այս ողջ ընթացքում անհրաժեշտ իրավական ու խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու համար:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից


