Տորոնտոյում տեղի է ունեցել հայ ռազմագերիներին անհապաղ ազատելու պահանջով ակցիա. Տեսանյութ
Տորոնտոյում տեղի է ունեցել հայ ռազմագերիներին անհապաղ ազատելու պահանջով ակցիա: Այդ մասին հաղորդում է Free Armenian POWs Global network-ը ֆեյսբուքյան իր էջում:
Մասնակիցները կոչ են արել Կանադայի վարչապետին ու ԱԳ նախարարին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայկական կողմին բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու համար: