Ընտրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․ Տեսանյութ
Առաջին հերթին դա օրենքի կոպիտ խախտում է. քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, արդեն կան կադրեր համացանցում եւ այն փաստը, որ մինչեւ հիմա չի հայտնաբերված, թե ով է արել, մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդմամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զարույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր Երեւանի փողոցներում հայտնված «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչություն պրունակող թռուցիկներին:
«Եթե մոտակա 1-2 ժամվա ընթացքում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա մենք կհամարենք եւ կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից»,-ասաց նա: